Թուրքիան շոշափելի քայլեր չի անում, սահմանը շարունակում է մնալ փակ, ինչպես կար․ Միրզոյան

Հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը մինչ օրս չի բացվել երրորդ երկրների քաղաքացիների ու Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար, որովհետև հայկական կողմը սպասում է թուրքական կողմի քայլերին։

«Միակ կոմպոնենտը, որ բացակայում է, որ այդ սահմանը բացվի և աշխատի, թուրքական կողմի որոշումն է` ձեռնամուխ լինել բացմանը»,- ասաց Միրզոյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցերին, որոնք վերաբերում էին Մարգարայի անցակետին և Անիի կամրջին։

ՀՀ ԱԳ նախարարը նշեց՝ հայկական կողմը վերահաստատել է, որ պատրաստ է սահմանի շուտափույթ բացմանը թե՛ քաղաքական առումով, թե՛ ենթակառուցվածքների։
Նախարարը հիշեցրեց, որ երկու կողմից էլ ենթակառուցվածքների ուսումնասիրություն եղել է՝ անցակետերի, ճանապարհների, կամրջի։

Ինչ վերաբերում է Անիի կամրջի վերականգնմանը` Միրզոյանի խոսքով՝ այս ուղղությամբ տեղաշարժ կա։ Թուրքական կողմը վերջերս ներկայացրել է իր տեսլականը, հայկական կողմը կարձագանքի և ըստ այդմ գործընթացը կշարունակվի։

Տեսանյութեր

Լրահոս