Օրերս Ռուսաստանում ստորագրված հայ-ռուսական 30 կետից բաղկացած հայտարարության մեջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին Ռուսաստանի աջակցության մասին ամրագրումն այն մասին էր, որ Ռուսաստանը շարունակում է լինել այդ գործընթացի միջնորդը։
«Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է նաև Ապրիլյան պատերազմին: Նա, մասնավորապես, կասկածի տակ է դրել Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ Յուրի Խաչատուրովի պնդումը, թե Ադրբեջանն ինքն է 2016-ի ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել մարտական գործողությունների դադարեցում։
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առընչվող այլ հարցեր:
Ապրիլի 5-ի առավոտյան զանգեց գեներալ Գերասիմովը Մոսկվայից և ասաց՝ գուցե բավակա՞ն է. Յուրի Խաչատուրով
Ինչո՞ւ Թուրքիան, եթե Իրանն ունի այն ողջ տնտեսական պոտենցիալը, որը բավարար է մեզ. Վարդան Ոսկանյան։
Տաջիկստանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Շերալի Միրզոն Թուրքիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ:
Ապրիլի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Արցախի Շուշի քաղաք, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ, գրում է minval.az-ը:
«Նիկոլ Փաշինյանը, ով չունի խորը քաղաքական սկզբունքներ, մարդ, ում համար կարևոր է իշխանությունը, ու հանուն այդ իշխանության նա կկատարի այդ պատմական առաքելությունը, ու դրա վրա խաղադրույքներ են անում Մոսկվան ու աշխարհը: Նրան է վստահված երկիրն ազատել միֆերից ու կարծրատիպերից, և իրողություններից ելնելով՝ տհաճ, անցանկալի որոշումներ կայացնել: Սա շատ բարդ է, փորձել է դա անել Լևոն Տեր-Պետրոսյանը, սա երկրորդ փորձն է, տրագիկոմեդիկ է, որ սա պետք է անի Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Դուբնովը:
ԱԺ «Հայաստան» դաշինքն այսօր խորհրդարանում նախաձեռնել էր հանրային լսումներ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հայտարարության նախագծի վերաբերյալ։ Սակայն լսումները չեղարկվել են, քանի որ ըստ «Հայաստան» դաշինքի՝ իշխանությունը հրաժարվել է լսումների համար տրամադրել ԱԺ նիստերի դահլիճը և ապահովել ուղիղ եթեր։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն CNN Turk-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքերի կիրառմանը՝ շեշտը դնելով դրան Արևմուտքի արձագանքին:
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Կարինե Աճեմյանի կարծիքով՝ Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքում հրապարակված 30 կետանոց հայտարարությունը 30 տարիների ոլորտային աշխատանքներն ու համագործակցությունն էին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն է:
Հայաստանի և Արցախի պատմությունն ու իրականությունը խեղաթյուրելը, հայկական ամեն բան ադրբեջանական հրամցնելը լավ է ստացվում երկու մարդու մոտ՝ Ալիևի և Փաշինյանի: Եթե Ալիևի նպատակները պարզ են, տարօրինակ ու անընկալելի են Հայաստանի ղեկավարի շարժառիթները:
Ռուսաստանի և Հայաստանի միջեւ երեկվա պայմանավորվածությունները կարեւոր ենք համարում աշխարհաքաղաքական տեսանկյունից, քանի որ ամրապնդվում են ռուս-հայկական եղբայրական հարաբերությունները։
Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 1820 նոր դեպք, որից 246-ը հոսպիտալացվել է:
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի Արցախի հետ. Սեյրան Օհանյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը խորհրդակցություններ է անցկացրել Երևանում, համաձայնեցված է նրա այցը Բաքու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Իրաքում Թուրքիայի դեսպան Ալի Ռըզա Գյունեյը թուրքական ռազմական գործողությունների պատճառով կանչվել է Իրաքի արտաքին գործերի նախարարություն:
Եվ այսպես, թուրքալեզու քոչվոր ցեղերի ներկայացուցիչ, ոմն Թուրալ Ալլահվերդիևը հայտարարել է, որ «Աշխարհի ադրբեջանցիների» վեցերորդ համագումարը տեղի է ունենալու կա՛մ Երևանում, կա՛մ իրանական Թավրիզում, քանզի, ըստ թուրքալեզու քոչվոր ցեղերի պետական հայեցակարգի՝ թե՛ Երևանը, թե՛ իրանական Թավրիզը հանդիսանում են «ադրբեջանական տարածքներ»։
Պետանվտանգության ծառայությունը նաև հայտնում է, որ ներկայումս Սիրիայում Վրաստանի 15 քաղաքացի կա և նրանց ընտանիքների անդամները, որոնք կռվում են ահաբեկիչների կողմից։ 2021-ին հանրապետությունում ահաբեկչության ֆինանսավորման ոչ մի դեպք չի գրանցվել։
Իր պաշտոնավարման ժամանակ միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման հորդորներ եղե՞լ են, որոնց մասին հիշատակում է Նիկոլ Փաշինյանը․
«Թուրքիայի գլխավոր պահանջը՝ ԵՄ անդամակցության, այս փուլում ևս աննկատ մնաց ԵՄ-ի համար, կարելի է ասել՝ անտեսվեց»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց թուրք վերլուծաբան Չենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Թուրքիայի վերջին ամսվա արտաքին քաղաքական շեշտադրումներին ու հայ-թուրքական նորմալացման գործընթացի խնդիրներին:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, խոսելով իշխանությունների նախաձեռնած այս գործընթացի մասին, նշեց՝ նպատակը բացառապես մեկ անձի՝ Փաշինյանի անվտանգության ապահովումն է ու դիրքերի ամապնդումը։
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում մերձմոկսովյան Նովո-Օգորյովո նստավայրում տեղի է ունենում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, այն ներառում է երկու երկրների գործունեության բոլոր կարևոր ոլորտները։ Այս մասին երեքշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և երկրի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև քաղաքական պայքարը շարունակվում է նաև դատական համակարգում։
ՌԴ նախագահը նշեց, որ Հայաստանի և ՌԴ-ի միջև կնքվել է ավելի քան 200 համաձայնագիր, որը ստեղծում է լավ հնարավորություն աշխատելու գրեթե բոլոր ոլորտներում, որից ամենանշանակալին տնտեսական ոլորտն է։
Իրաքի նախագահ Բերհեմ Սալիհի գրասենյակը Իրաքի հյուսիսում թուրքական ԶՈւ կողմից ապրիլի 18-ին սկսված ռազմական գործողության վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։
Բաքուն ԵՄ-ի հետ մեծ հույսեր է կապում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az-ը։