Ադրբեջանի պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ այցելել են Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ այցելել են Թուրքիա։ Ադրբեջանական պատվիրակությունն այցելել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարություն, տարբեր տիպի զորքերի հրամանատարություններ, ինչպես նաև մի շարք ռազմաուսումնական հաստատություններ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմական կրթության և կադրերի պատրաստման ոլորտում Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Հանդիպում է կայացել նաև Թուրքիայում սովորող կուրսանտների հետ, պատվիրակությունը ծանոթացել է կուրսանտների պատրաստման գործընթացին:

Այցի շրջանակներում ադրբեջանական պատվիրակությունն այցելել է նաև թուրքական «HAVELSAN» ընկերություն։ Հյուրերին ցուցադրվել են տարբեր նշանակության զենքեր ու զինտեխնիկա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829