Ուկրաինան պատրաստվում է թուրքական նոր սերնդի կործանիչներ գնել
Ուկրաինան մտադիր է Թուրքայից գնել թուրքական 5-րդ սերնդի մարտական «KAAN» կործանիչները։ Այդ մասին թուրքական լրատվամիջոցներին հայտնել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։
«Մենք ոչ միայն կգնենք, այլև կօգտագործենք դրանք։ Մենք գիտենք, թե որտեղ այդ ԱԹՍ-ներն օգտագործել»,- ըստ ermenihaber.am-ի՝ նշել է դեսպանը։
Բոդնարի խոսքերով՝ ուկրաինացի մասնագետներն աշխատում են թուրքական նոր կործանիչի համար շարժիչ ստեղծելու նախագծի շրջանակներում։
Բոդնարը պնդել է, որ ապագայում «KAAN»-ը կկարողանա շուկայում մրցել ամերիկյան հինգերորդ սերնդի կործանիչների հետ։
Նշենք, որ Թուրքիան տեղական արտադրության հինգերորդ սերնդի TF-X ինքնաթիռի կառուցման մասին առաջին անգամ հայտարարել էր 2011 թվականին։ Կործանիչի ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատել են բրիտանական BAE-ն ու «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերությունը (TAI)։
«KAAN»-ի կործանիչի մարտավարատեխնիկական բնութագիրը, ըստ «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերության (TAI) պաշտոնական կայքի՝
առավելագույն բարձրությունը՝ – 16.8 կմ
առավելագույն արագությունը՝ – 2470 կմ/ժ
գործողության շառավիղը` – 1000 կմ
առավելագույն թռիչքային զանգվածը՝ – 27.200կգ
երկարությունը՝ 19 մ։