
Թուրքիան կարող է աջակցել Սաուդյան Արաբիային զբոսաշրջության ոլորտում

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը Թուրքիա-Սաուդյան Արաբիա ներդրումային և բիզնես ֆորումի ընթացքում հայտնել է, որ Սաուդյան Արաբիան ունի զբոսաշրջության շատ հավակնոտ վայրեր և այդ հարցում Թուրքիան կարող է աջակցել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա մասնավորապես նշել է․ «Մեր տուրօպերատորների միջոցով կարող ենք օգնել զբոսաշրջիկներ բերելու հարցում»։
Շիմշեքի նշմամբ, թեև այդ երկրների եղանակները չեն համընկնում, Սաուդյան Արաբիայի զբոսաշրջային սեզոնը ձմեռն է, իսկ Թուրքիայինը՝ ամառը և աշունը, բայցևայնպես զբոսաշրջային ոլորտում կարող են համագործակել ու դա բխում է երկու երկրների շահերից։
Ըստ թուրք նախարարի՝ Թուրքիան զբոսաշրջության ոլորտում լավագույն հնգյակում է աշխարհում։ 2022-ին Թուրքիան զբոսաշրջիկների թվաքանակով աշխարհում 4-ն է եղել, իսկ 2023-ի տվյալները, երբ հրապարակվեն 3-րդ կամ 4 տեղում կլինի։