
«ՀՀ օրենսդրությունը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ. առաջին հերթին պետք է լուծել սահմանադրական հարցը». Շաֆիև

«Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի» խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը «Նոր դարաշրջանը գլոբալ համակարգերում, ուժային պատերազմները և Հարավային Կովկասը» միջազգային պանելի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը վտանգ չի ներկայացնում Ադրբեջանի համար։
«Արևմուտքը զինում է Հայաստանին։ Հայաստանի օրենսդրությունը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Առաջին հերթին պետք է լուծել սահմանադրական հարցը։
Մենք չենք մեկուսանում Արևմուտքից։ Բայց խնդիր կա նրանց մոտեցման հարցում։ Այսօր Ադրբեջանը շարունակում է համագործակցել Արևմուտքի հետ, սակայն ակնհայտ փաստեր կան, որոնք վկայում են Եվրամիության կողմնակալ վերաբերմունքի մասին Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ»,- նշել է նա։