Թուրքիան ափսոսանք է հայտնել Արդբեջանի մասին ԵԽԽՎ-ի որոշման վերաբերյալ

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ափսոսանք հայտնելով առ այն, որ ԵԽԽՎ-ն չի հաստատել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։

«Այս որոշումը չի համատեղվում ժողովրդավարական արժեքների հետ և հակասում է ներկայացվածության իրավունքին։ Պարզ է, որ այս քայլը նշանակում է համագործակցության և երկխոսության խողովակների փակում և չի ծառայելու տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։

Թուրքիան ԵԽԽՎ-ին հորդորում է ամենակարճ ժամկետներում ուղղել իր այս սխալը և կենտրոնանալ Հարավային Կովկասում խաղաղության ջանքերի վրա»,- նշված է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում անցկացված քվեարկությամբ Վեհաժողովը որոշել էր չհաստատել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների հավատարմագրերը։

Տեսանյութեր

Լրահոս