168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին և Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս գիշեր տեղի ունեցած նիստին, նշեց, որ Անվտանգության խորհրդի նիստը շատ ավելի խորն է դիտարկում՝ ոչ թե միանշանակ լավ կամ վատ։
ՄԱԿ-ում տարբեր բանաձևերի ու քաղաքական մեխանիզմների հնարավորություն կա. Հակոբ Արշակյան
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և Նյու Ջերսիի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսն անդրադարձել է Թուրքիային, մասնավորապես, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նա Սպիտակ տան ղեկավարին կոչ է արել F-16 կործանիչներ չվաճառել Թուրքիային։
Այս մասին են վկայում նաև թուրք դիվանագետի թվիթերյան էջում հրապարակված լուսանկարները։
Ի հեճուկս Ադրբեջանի եւ ՀՀ նիկոլիստական ռեժիմի՝ աշխարհն ընդունում է, որ կա Լեռնային Ղարաբաղի խնդիր։
Ադրբեջանը չի հրաժարվել այն մտքից, որ Արցախն իրեն պետք է առանց բնակչության. Արցախի թեմի առաջնորդ
Քենիան խորապես մտահոգված է այն տեղեկություններով, որոնք ստացվել են Լաչինի միջանցքի արգելափակման շարունակման վերաբերյալ։ Քենիան երկու կողմերին կոչ է անում նվազեցնել առկա լարվածությունը և համագործակցել՝ ապահովելու համար միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունը և անվտանգությունը՝ նախկինում ձեռք բերված համաձայնություններին համապատասխան։
Արցախը կա ու կլինի հայկական, դրա վառ ապացույցը մենք ենք. արցախցի
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել հայ շոու բիզնեսի ներկայացուցիչների նախաձեռնությամբ նախօրեին կազմակերպված ոչ քաղաքական քայլերթի մասնակիցներին:
ՄԱԿ-ի ԱԽ նիստում ադրբեջանցի պատվիրակի խոսքից պարզ դարձավ, որ Ադրբեջանի թշնամիների ցուցակում ավելացել է Ռուբեն Վարդանյանը:
Մեքսիկան մեծ մտահոգությամբ հետևում է լարվածության աճին՝ կապված Լաչինի միջանցքում իրավիճակի հետ, ինչպես նաև անհանգստացած է ստեղծված իրադրության մարդասիրական հնարավոր հետևանքների համար՝ պայմանավորված մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու անհնարինության հետ շատ ծանր և մտահոգիչ պայմաններում, որոնք ավելի են բարդացել ձմեռվա ամիսների պատճառով։
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերում կարևորեց այն փաստը, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստում քննարկվել ու կարևորվել է Արցախի հարցը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումը հստակորեն վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միջազգային ուժեղ և միանշանակ կոնսենսուսի մասին։
Լաչինի միջանցքի արգելափակումը ծանր հետևանքներ ունեցող իրավիճակ է, որը կարող է մարդասիրական ճգնաժամի վերածվել։
Իռլանդիան լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ, որը սկսվել է դեկտեմբերի 12-ին և լրջագույն հետևանքներ ունի տեղի բնակչության համար։
Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի իշխանությունների՝ Արցախի անվտանգության և բնականոն զարգացման երաշխավորը լինելու կարգավիճակից հրաժարվելու պայմաններում, Արցախի իշխանությունն ինքը պետք է սահմանի իր նպատակները, առաջնահերթություններն ու անելիքները և ըստ այդմ՝ այն ուղղի Հայաստանի տարբեր հասարակական-քաղաքական խմբերին, հավաքական առումով հասարակությանն ու Սփյուռքին։
Ավարտվեց Արցախ-Հայաստան միակ ճանապարհի ադրբեջանական արգելափակման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումը:
Բրազիլիան մտահոգված է Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատության սահմանափակման հանգամանքով։ Ճանապարհով անցնելու իրավունքը կարևորագույն սկզբունքներից է, որն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։
Նորվեգիան խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի զարգացումներով և այն հանգամանքներով, որ դա կարող է էլ ավելի ապակայունացնել տարածաշրջանը։
Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է մնում վերջին շրջանում Լաչինի միջանցքի փակման հանգամանքով։
Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է անում քայլեր ձեռնարկել, պահանջել Ադրբեջանից վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև փաստահավաք առաքելություն տեղակայել Լաչինի միջանցքում:
ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը տեղի կունենա մոտ ժամանակներս։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն այս մասին ասաց ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի տեղաշարժի խոչընդոտներով և դրա հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակով։
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ալբանիայի ներկայացուցիչ Ֆերիտ Հոխհան ընդգծեց Լաչինի միջանցքի երկայնքով մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը:
Չինաստանը հույս ունի, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի հնարավորինս արագ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն այս մասին ասաց ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը։
ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը հիշեցրեց ու ընդգծեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունը՝ երաշխավորել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների երթևեկության անվտանգությունը:
Արաբական Միացյալ Էմիրությունները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկմանն այս մասին ասաց ՄԱԿ-ում ԱՄԷ ներկայացուցիչը։
Ըստ եռակողմ հայտարարության, որը ստորագրվել է 2020 նոյեմբերի 9-ին Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի միջև, միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հսկողության ներքո, և Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է երաշխավորել քաղաքացիների, տրանսպորտի և ապրանքների անվտանգ տեղաշարժը երկու ուղղությամբ։
Արցախը կա ու կլինի հայկական. Արցախցի ստեղծագործող երիտասարդներ