
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը կարող է լինել խաղաղության և կայունության կարևոր մյուս ներդրումը տարածաշրջանում. Արարատ Միրզոյան

Մենք հավատում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը, հատկապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, կարող է լինել խաղաղության և կայունության կարևոր մյուս ներդրումը տարածաշրջանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Այս նպատակով մենք շարունակելու ենք երկխոսությունը մեր թուրք գործընկերների հետ և իրականացնել որոշ գործնական քայլեր, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև կամուրջի, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթգծով սահմանային անցման տեխնիկական պահանջների համատեղ գնահատում»,- նշել է նա:
Միրզոյանի խոսքով` երբ համաձայնությունները կյանքի կկոչվեն, դրանք դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս ժողովուրդների վրա։