Ո՞վ է Թուրքիայի հաջողակ քաղաքական գործիչը
Ստամբուլի «Türkiye Raporu» տնտեսության հետազոտական ընկերությունը, որը ներկայացնում է հասարակության ընկալումը հաճախակի փոփոխվող օրակարգային թեմաների վերաբերյալ, հրապարակել է վերջին հետազոտության արդյունքները։ Հետազոտության ընթացքում պարզ է դարձել, թե որքան է կազմում Թուրքիայի քաղաքական գործիչների հաջողակության վարկանիշը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ հրապարկված արդյունքները բացահայտում են Թուրքիայի խորացող տնտեսական ճգնաժամի ազդեցությունը քաղաքականության վրա։
Մասնակիցները պատասխանել են հետևյալ «1-10 սանդղակում որքա՞ն հաջողակ եք համարում այս կամ այն քաղաքական գործչին» հարցին։
Հրապարակված ցուցակի 1-ին տեղում 5.8 հաջողության վարկանիշով Անկարայի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Մանսուր Յավաշն է։ 2-րդ տեղում 4.7 հաջողության վարկանիշով Ստամբուլի քաղաքապետ, դարձյալ ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուն, իսկ 3-րդ տեղում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։
4-րդ տեղում Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ղեկավար Օզգյուր Օզելն է 4 միավորով։