Իրանը և Չինաստանը վերահաստատել են ռազմավարական կապերն ու միջազգային տարբեր հարցերի շուրջ համահունչ դիրքորոշումները

Իրանի իրավական և միջազգային հարցերով փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանը և Չինաստանն ունեն ոչ միայն ռազմավարական երկկողմ հարաբերություններ, այլ նաև ընդհանուր և մոտ դիրքորոշումներ տարբեր միջազգային հարցերի շուրջ։

Ինչպես հայտնում է IRNA-ն՝ այս մասին Ղարիբաբադին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ կիսվելով Պեկինում Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուի հետ խորհրդակցությունների մանրամասներով:

Հանդիպման ընթացքում քաղաքական գործիչները քննարկել են Ժնևում Իրանի և Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև վերջին բանակցությունները՝ պատժամիջոցների վերացման և այլ հարցերի շուրջ:

Ղարիբաբադին նաև ընդգծել է միջազգային կարևորագույն հարցերի շուրջ երկու երկրների միջև խորհրդակցությունների շարունակականությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։

Նա ընդգծել է Չինաստանի հետ շարունակական երկխոսության, փոխգործակցության և կարծիքների փոխանակման կարևորությունը՝ տարբեր իրավական և միջազգային հարցերի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս