
Անկարան արձագանքել է Երևանի և Բաքվի հայտարարություններին

Թուրքիան ակնկալում և ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները հանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքմանը:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով տարածված հայտարարության մեջ։
Նշվել է, որ մշտական խաղաղության հաստատումը բխում է տարածաշրջանի բոլոր դերակատարների շահերից:
Հիշեցնենք, որ Անկարայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ: