Հայերի և վրացիների քաղաքական գիտակցությունն առ ԵՄ նման է տուրիստի դատողության․ Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ե՛վ հայերը, և՛վրացիները, քաղաքական առումով իմբիցիլներ են: Սա նշանակում է, որ երկու ժողովորդներն էլ ձախողել են, որպես քաղաքական ինքնուրույն միավոր, սեփական քաղաքական օրակարգը ստեղծել և սեփական ժողովրդին համախմբել ազգային նպատակների շուրջ:

Սրա հետևանքով երկու ազգերն էլ պառակտված են արևմտյան և արևելյան շահերի ազդեցության ներքո: Վրացիների մի մասը հիմա փողոցում իրենց կոտորում են` միանալու մի կառույցի, որի քաղաքական մահը հետզհետե ավելի ակնառու է դառնում: Իսկ հայերի մի հատվածն էլ սեփական ժողովրդին ամենօրյա ռեժիմով սուտ է կերցնում, թե իբր իրենք էլ կարող են միանալ այդ մահացող միավորին, թե իբր եթե սա չլինի ապա մեզ ռուսները կհոշոտեն:

Եվրոպական Միության երկու գլխավոր հենասյուները խորը ճգնաժամի մեջ են, որ առաջիկա տասնամյակում էլ ավելի է սրվելու` իմ համոզմամբ հանգեցնելով ԵՄ որպես քաղաքական կառույցի դադարի կամ դրա համաշխարհային դերակատարման վերացման: Մեծ Բրիտանիան սա կանխատեսում էր ու նավը լքեցին վաղօրոք:

Այս ճգնաժամերի հետևանքով Գերմանիայում արտահերթ ընտրություն է գալիք տարվա փետրվարին, իսկ Ֆրանսիայում մի քանի ամիս կառավարած վարչապետին երեկ ֆրանսիական սենատը անվստահություն հայտնեց. Նման բան մեկ էլ վաթսուն տարի առաջ է եղել: Երկու երկներում էլ կյանքը օրեցօր ավելի է թանկանում և մարդիկ գնալով ավելի ծայրահեղ տրամադրությունների են հանգում` մեղադրելով միգրանտներին և արևելյան ուժերին: Այս պայմաններում տարածաշրջանային մեծ բախումները անխուսափելի են դառնում, հատկապես երբ այս երկրները ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին միացել են զինվելու համաշխարհային մրցավազքին:

Հայերի և վրացիների քաղաքական գիտակցությունն առ ԵՄ նման է տուրիստի դատողության, երբ այցելու է Եվրոպայի տեսարժան վայրեր, վայելում իր մի քանի օրվա հանգիստը և այս ամենի հիման վրա հետևություն անում, որ կարելի է գնալ ու ապրել այնտեղ:

Մեզ դեռ շատ երկար են օգտագործելու քանի դեռ քաղաքականապես չենք հասունանում` կնշանակի չենք ստեղծում ապագայի սեփական տեսիլ և օրակարգ և չենք համախմբում մեր ժողովրդին սեփական շահերի շուրջ»:

Տեսանյութեր

Լրահոս