
Վրաստանի ընդդիմությունը հայտնվել է ապուշ վիճակում․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԵՄ-ում ԱՄՆ նարկայացուցչի Թրամպի թեկնածու Կիմբերլի Լոուն հայտարարել է, որ ԵՄ-ն արդարացի չի վարվում Վրաստանի հետ, և, երբ ինքը դառնա ԵՄ-ում ներկայացուցիչ, կօգնի Վրաստանին վերսկսել ԵՄ-ին անդամակցության գործընթացը և պատրաստ է միջնորդ դառնալ Վրաստանի քաղաքական ուժերի միջև:
Նա ասել է, որ դեմոկարատիան այն է, երբ ընտրողների 51% որոշում է, թե ինչպես պետք է ապրի 49%:
Այսպիսով, ԱՄՆ Թրամպի վարչակարգն աջակցություն է հայտնում Վրաստանի ընտրված կառավարությանն ու ճանաչում է ընտրությունների արդյունքը:
Առաջանում է հարց, Վրաստանի ընդդիմությունը, որը ցանկանում է ԵՄ-ին անդամակցել ու լինել ԱՄՆ դաշնակիցը, ու վրա է հույսը դրել:
Ցանկացած քաղաքական գործընթաց պետք է ունենա տրամաբանություն: Վրաստանի գործող կառավարությանը աջակցում է Ռուսաստանն ու, մոտ մեկ ամսից հետո, ԱՄՆ-ի ղեկը ստանձնող նախագահը»: