Թուրքիայի ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Էքրեմ Իմամօղլուի ազատ արձակման օգտին

Թուրքական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Ստամբուլի քաղաքապետ և Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ազատ արձակման օգտին, գրում է Cumhuriyet-ը։

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը ելույթ է ունեցել Տրապիզոնի Աքչաբաթ քաղաքում, որտեղ հայտարարել է ստորագրահավաքի մասին։

Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին՝ կոռուպցիայի և ահաբեկիչների հետ կապ ունենալու մեղադրանքով։ Նա և նրա կողմնակիցները կարծում են, որ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն, քանի որ 2028 թվականին սպասվում են նախագահական ընտրություններ, և Իմամօղլուն, ըստ կանխատեսումների և գնահատականների, հնարավորություն ունի մրցելու բարձր պաշտոնի համար։ Ձերբակալությունից հետո Թուրքիայում բողոքի ցույցեր են տեղի ունենում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31