Աբրահամյանը Բաքվում պահվող գերիների հարցով դիմել է Պուտինին

Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների հարցով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին Աբրահամյանը հայտնեց Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում։

«Ես անընդհատ Ալիևին քննադատում եմ, ՀՀ վարչապետն էլ իր ասածներն է անում։ Իրենք իմ նկատմամբ լարված են, ես կարող եմ միայն դիմել մեր երկրի նախագահին (նկատի ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։–խմբ.), ինչը մի քանի անգամ արել եմ։ Ալիևն ասում է` դատերը կվերջանան` որոշում կկայացնենք, թե ում ներենք, ում` չէ։ Այսինքն, ամեն ինչ իր ձեռքում է, անորոշություն է։

Ինչ սուտ մեղադրանք ասես, չեն ներկայացրել, բայց, օրինակ, Ռուբեն Վարդանյանն ի՞նչ կապ ունի տեռորիզմի հետ»,- նշեց Աբրահամյանը։

Նա ընդգծեց, որ գերրիների հարցն ինքը բարձրացնում է բոլոր ատյաններում։ ՌՀՄ նախագահի համար անընդունելի է, որ ՀՀ վարչապետը պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել, համաձայն որի` պետք է հետ կանչվեն միջազգային դատական հայցերը։

Տեսանյութեր

Լրահոս