Բրյուսելում ավարտվեց ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում բազմաթիվ հարցերի շարքում քննարկվել են նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։
Միևնույն ժամանակ, հայտնում են, որ նշված հարցի վերաբերյալ թուրքական կողմի հետ բանակցություններ չեն եղել:
Վրաստանից թեթև ավտոմեքենաների վերարտահանմամբ Հայաստանը չորրորդն է: Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) 2023 թվականի նախնական գնահատականի՝ 2023 թվականին Վրաստանից արտահանվել է 2,126 մլրդ դոլարի ավտոմեքենա (107 հազար 898 միավոր), իսկ 2022-ին՝ 905,7 մլն դոլար (79 հազար 887 միավոր), ինչը 134,8 տոկոս աճ է նշանակում:
Սպառազինության ոլորտում ռուսաստանյան ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, սակայն մի շարք խնդիրներ շարունակում են մնալ չլուծված, «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան՝ հայտնել են Պաշտպանության նախարարությունից։
Վրաստանը 2023 թվականին Ռուսաստան է արտահանել մոտ 62,2 հազար տոննա գինի։ Դա 10,9%-ով պակաս է 2022 թվականի ցուցանիշից։ Այս մասին են վկայում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն կոչ է արել դադարեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Այս մասին նշված է ԵԽԽՎ պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ։
2023 թվականի դեկտեմբերի 25-ին 168.am-ը գրել էր, որ Ռուսաստանը և Հայաստանը փորձում են փրկել ռազմատեխնիկական հարաբերությունները՝ հիմնվելով նաև երկու երկրների պաշտոնյաների հարցազրուցային հայտարարությունների վրա:
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը դեկտեմբերի 22-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչի հետ հանդիպմանը քննարկել է Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում առկա իրավիճակը,Այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հունվարի 21-ին պաշտոնական այցով գտնվել է Թուրքիայում:
Վերլուծաբանը կարծում է, որ թեև շատերն են Եվրոպայում արձանագրում, որ ՀՀ-ն կատարել է ընտրություն ի օգուտ ԵՄ-ի, սակայն համապատասխան քայլեր դրա համար չի տեսել, բացի հայտարարություններից։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բռնազավթման տնտեսական մոնոպոլիաներին։
«Լինելով նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ, վերջին առնվազն 20 տարում Թուրքիան վարում է ինքնուրույն քաղաքականություն, ունի իր ուրույն շահերը, և միշտ չէ, որ Թուրքիայի ագրեսիվ նկրտումները համահունչ են իր գործընկերների հետ։ Թուրքիան փորձում է այդ դաշինքից առավելագույնը ստանալ, նրան չի կարելի դիտարկել՝ որպես ՆԱՏՕ-ի հերթական մի անդամ, քանի որ ինքնուրույն գործոն է։
Օրերս 168.am-ին են դիմել մարզի մի խումբ բնակիչներ, որոնք բողոքում էին, որ Կապանից Երևան հասնելը դարձել է մահվանը հաղթահարելու նման մի բան, քանի որ Կապանից հասնելով վերին Խոտանան, ձյան պատճառով կարող են ժամերով կանգնել ճանապարհին։
2024 թվականին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Էրդողանը Բաքվին է սպասում։ Ermenihaber.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Քարնեգի» հիմնադրամի ավագ փորձագետ, Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի հետազոտող Թոմաս դե Վաալը։
Ժոզեպ Բորելը կանդրադառնա Հայաստանի և Ադրբեջանի հարցին՝ վերջին իրադարձությունների լույսի ներքո։ «Նա կանդրադառնա հարաբերությունների կարգավորման գործընթացում և ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ընթացիկ աշխատանքներում ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը
2024 թ. հենց սկզբից Նիկոլ Փաշինյանը շարունակեց իր լայնածավալ և բացահայտ պատերազմը հայ ժողովրդի դեմ՝ թիրախավորելով նրա ինքնության հիմնաքարերը, սիմվոլները և էլեմենտները:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ադրբեջանում գտնվող գերիների/ռազմագերիների թեման, այդ թվում` Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության, անընդհատ տարբեր քննարկումների տիրույթում է:
Թուրքիայի տնտեսական քաղաքականության ուսումնասիրման ֆոնդը (TEPAV) հետազոտություն է իրականացրել Թուրքիայում առկա բազմակարծության վերաբերվել: Հետազոտությունը հիմնած է 2016-ին և 2020-ին անցկացված «Թուրքիայում բազմակարծության ռադիկալացմանը դեմ հանդիման» թեմայով հարցման արդյունքների վրա:
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իրանը լի է եվրոպական պետությունների հետ փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերություններն ընդլայնելու վճռականությամբ:Այս մասին հայտնում է գրում է Tasnim-ը։
Հայաստանի կողմից տեղադրված ականները շարունակում են վտանգ ներկայացնել խաղաղ բնակչության համար։ Այս մասին ասվում է X սոցիալական ցանցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հրապարակման մեջ։
Օկուպացված Ակնայում (Աղդամ) ականի վրա տղամարդ է պայթել։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ եւ նախագահությամբ գումարված «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»-ի երկօրյա նիստերը ավարտվեցին։ Հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսարանից:
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ ողջունել է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին
«Իրանը ՀՀ-ի հետ լավ հարաբերություններ ունի, փոխըմբռնման մթնոլորտում են նաև Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Ռեգիոնալ բոլոր երկրներն իրենց համագործակցությունը վեցակողմ ձևաչափում ամրապնդելու հարցում կոնսենսուս ունեն, ինչից կշահեն բոլորը։ Կշահեին նաև Հայաստանն ու Ադրբեջանը, եթե ընդունեին Իրանի առաջարկը՝ ստորագրելով կամ քննարկելով Խաղաղության համաձայնագիրն այդ ձևաչափում։ Չէ՞ որ Իրանն իր դիրքորոշումներով նպաստել է, օրինակ, ՀՀ շահերի առաջմղմանը և ռեգիոնում կայունության հաստատմանը, ինչը հնարավոր չէ ասել բազմաթիվ այլ միջնորդների մասին», -նկատեց նա։
Թուրքիայի «Մեքենաշինական արտադրանք արտահանողների միությունը» հրապարակել է հաստոցների արտահանման 2023-ի ծավալները։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հաթերք գյուղի գերեզմանատանը իրականացված ադրբեջանական վանդալիզմին։
Իրանի ռազմական խորհրդականների գործունեությունը կշարունակվի ահաբեկչության դեմ պայքարելու և տարածաշրջանի անվտանգությունն ուժով ապահովելու համար։ Այս մասին X-ում գրել է Իրանի արատքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Թուրքիայի իշխանությունները ակնկալում են, որ փետրվարի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է այցելել հանրապետություն, իսկ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ հունվարի 24-ին։
Ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, որ ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուի Բոնոյի այցը Բաքու չի կայացել, քանի որ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է նրան ընդունել։ Ավելին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույցում մի շարք հայտարարություններ արեց, որոնք ոչ միայն ավելի բարդ դրություն ստեղծեցին բանակցային գործընթացի համար, այլև անգամ թիրախավորեցին միջնորդ պետություններին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին։