Սիրիայի նոր ղեկավարն Իրանին կոչ է արել վերանայել իր տարածաշրջանային «ինտերվենցիայի» քաղաքականությունը

Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաան Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում կոչ է արել Իրանին վերանայել իր տարածաշրջանային «ինտերվենցիայի» քաղաքականությունը։

Ըստ նրա, «ընդդիմադիր ուժերը պաշտպանել են իրանական դիրքերը Սիրիայում հարձակման ժամանակ, որը հանգեցրել է Ասադի տապալմանը»։

Ալ-Շարաան հայտարարել է, որ ընդդիմադիր զինյալները նման մոտեցում են ցուցաբերել, չնայած Իրանը Ասադի հիմնական աջակիցներից մեկն էր:

Նա հավելել է, որ «այդ գործողություններին ի պատասխան Թեհրանից դրական ժեստեր էր ակնկալում, սակայն դրանք չհետևեցին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031