
Ես գնում եմ, ինձ հետ տանելով լեգիտիմությունը. Զուրաբիշվիլին լքել է նախագահական նստավայրը

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում «Վրացական երազանքի» կողմից նախագահի պաշտոնում ընտրված Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալության արարողությանը զուգահեռ Օրբելիանի պալատի մոտ հավաքված հանրությանը դիմել է հայտարարությամբ։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ նա հեռանում է Օրբելիանիի պալատից, թեև իրեն դեռ համարում է միակ լեգիտիմ նախագահը։
«Այնտեղ դատարկություն է, իսկ այստեղ հասարակությունը, այնտեղ փակ է, իսկ դրսում մենք ենք, որովհետև մենք ոչնչից չենք վախենում: Ուզում եմ, որ ձեզ հաշվետվություն տալ, 6 տարի առաջ ես հավատարմության երդում տվեցի Սահմանադրությունը և ձեզ, և հիմա էլ ոչինչ չի փոխվել։
Ես դուրս կգամ այստեղից, դուրս կգամ և կլինեմ ձեզ հետ: Ես ինձ հետ տանում եմ լեգիտիմությունը, դրոշն եմ տանում, ձեր վստահությունն եմ տանում, և մենք պետք է այս պալատը վերադարձնենք Օրբելիանիներին»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին և հիշեցրել նաև «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին տրված վերջնաժամկետը: Սալոմե Զուրաբիշվիլին Իվանիշվիլիին կոչ է արել իր հետ բանակցել մինչև դեկտեմբերի 29-ը։