
«Ադրբեջանը մերժել է Մադրիդյան սկզբունքները, նաև Կազանյան առաջարկը, քանի որ դա նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի անջատում Ադրբեջանից»

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի հարցազրույցը՝ գրելով.
«Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը եւս մեկ անգամ արձանագրում է, որ Ադրբեջանը մերժել է Մադրիդյան սկզբունքները, նաեւ Կազանյան առաջարկը, քանի որ դա նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի անջատում Ադրբեջանից։
Նա նաեւ հստակ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը գնացել է պատերազմի ու ագրեսիայի ճանապարհով։ Չգիտես՝ ինչպես է ստացվում, որ միայն Փաշինյանն ու ՔՊ-ն են խաղաղ լուծման բոլոր տարբերակները մեկնաբանում այնպես, թե իբր ԼՂ-ն լինելու էր Ադրբեջանի կազմում։ Այս ակնհայտ ստին անգամ Ադրբեջանը չի կարողանում չհակադարձել…»։