
ՌԴ ՔԿ ղեկավարն Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ քննարկել է Ակտաուում ավիավթարի հետաքննության ընթացքը

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ՝ քննարկելով Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման հանգամանքների հետաքննության ընթացքը։
Այս մասին Տելեգրամ ալիքում հաղորդագրություն է տարածել ՌԴ ՔԿ-ն:
Հստակեցվում է, որ խոսքը գնում էր ռուս քննիչների ու քրեագետների համակողմանի փոխգործակցության մասին՝ Ադրբեջանի և Ղազախստանի քննչական, օպերատիվ խմբերի գործընկերների հետ։
Բացի այդ, ՌԴ քննչական կոմիտեի նախագահը հավաստիացրել է Ադրբեջանի գլխավոր դատախազին, որ Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի հետաքննությանը ներգրավված են ՔԿ կենտրոնական ապարատի փորձառու աշխատակիցներ։
Նա նաև նշել է, որ կատարվում են քննչական գործողություններ, որոնց նպատակն է պարզել ողբերգության բոլոր պատճառներն ու հանգամանքները։
Զրույցի ընթացքում Բաստրիկինն ու Ալիևը պարզել են «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման գործով համատեղ հետաքննության խնդիրները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել հետագա համակողմանի համագործակցության համար։