
Վրաստանը շահագրգռված է Հրվ. Կովկասում խաղաղության և կայունության ապահովմամբ, հետևաբար ամրապնդում է հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Կավելաշվիլի

Վրաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմամբ, հետևաբար ամրապնդում է հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ասել է նոր նախագահը: Այս մասին գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
Միխեիլ Կավելաշվիլին նաև հավելել է, որ Վրաստանի և ժողովրդի անվտանգությունը, խաղաղությունը, կայունությունը և տնտեսական բարգավաճումն ապահովելու համար պետք է միասնական լինել:
Նա հավելել է, որ Վրաստանը ձգտում է դառնալ Եվրամիության լիիրավ անդամ, սակայն եվրաինտեգրումն օգտագործվում է շահարկումների համար թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։
«Չնայած ապատեղեկատվական հզոր արշավին, եվրոպական ինտեգրման գործընթացը շարունակվում է», – ասել է Կավելաշվիլին։