Սիրիայի ԱԳՆ ղեկավարը Արցախի օկուպացիան անվանել է «կարևոր իրադարձություն տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»

Սիրիայի ԱԳ նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևի հետ հանդիպմանը Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումն անվանել է «կարևոր իրադարձություն՝ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման համար», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ այս առիթով ալ-Շիբանին շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին ու ղեկավարությանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «մարտական առաջնորդ» անվանելով՝ ալ-Շիբանին Արցախի օկուպացիան համեմատել է Սիրիայում թուրքամետ խմբավորման իշխանության գալու հետ՝ չմոռանալով խոսել «հարևան պետությունների հետ խաղաղ գոյակցության» մասին, բայց բարեհաջող կերպով մոռանալով իրենց հինավուրց հողից հարյուր հազարավոր վտարված արցախահայերի և Ադրբեջանի ահռելի տարածքային ախորժակի մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031