Վարչախումբը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շարունակում է ՌԴ-ի փոխարինումը Թուրքիայով․ «ՀայաՔվե»

Վարչախումբը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շարունակում է ՌԴ-ի փոխարինումը Թուրքիայով: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «ՀայաՔվե» նախաձեռնությունը

ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցված է, ՌԴ-ի հետ հարաբերությունները լարված են: ԱՄՆ նոր նախագահի ընտրությունից հետո այդ երկրի հետ գործակցությունն անորոշ վիճակում է:

Փաստացի, Հայաստանը կորցրել է ավանդական դաշնակցին, բայց Արևմուտքում նոր և վստահելի դաշնակից ձեռք չի բերել: ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ չեն անմիջականորեն պաշտպանելու Հայաստանը, արդյունքում մեր երկիրը հայտնվել է թուրքական մամլիչի տակ:

Այս ամենի հետևանքով Հայաստանի իշխող վարչախմբի ցանկացած գործողություն և խոսք տեղի է ունենում թուրքական պարտադրանքի ներքո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031