Վրաստանի ժողովուրդն ու իշխանությունները հասկանում են ամեն ինչ, որպեսզի չդառնան Արևմուտքի դրածոն․ Լավրով
Վրաց ժողովուրդը և երկրի նոր իշխանությունները հասկանում են ամեն ինչ և ինքնիշխան քաղաքականություն են կառուցում, որպեսզի չդառնան Արևմուտքի դրածոն և առաջ շարժվեն։ Այս մասին տարեվերջին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Միացյալ Նահանգները և Եվրամիությունը փորձում են Թբիլիսիին կանգնեցնել կեղծ երկընտրանքի առաջ՝ մեզ հետ, թե մեր դեմ, մինչդեռ վրացական իշխանությունները, կարծես թե, ցանկանում են կառուցել ինքնիշխան քաղաքականություն, որը կհամապատասխանի ազգային շահերին, այլ ոչ թե կլինեն գրավի տակ: Արևմտյան երկրների ձեռքերը Վրաստանը մղում են դեպի ապակայունացում, տնտեսական խնդիրներ, Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացում, ես չեմ կասկածում, որ վրաց ժողովուրդն ամեն ինչ հասկանում է և առաջ է գնալու»,- նշել է նախարարը։
Վրաստանում տեղի ունեցողի համատեքստում Լավրովին հարց է տրվել, թե երբ Արեւմուտքը կդադարի Ռուսաստանի սահմանների մոտ գունավոր հեղափոխություններ իրականացնելու փորձերը։
«Այդ հարցը պետք է ուղղել արևմտյան քաղաքական գործիչներին,- պատասխանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը,- պետությունների, այդ թվում՝ մեր ամենամոտ հարևանների ներքին գործերին խառնվելը վաղուց եղել է նրանց արտաքին քաղաքականության զինանոցի մի մասը։
Նա նշել է, որ երկար տարիներ Վաշինգտոնն ու նրա արբանյակները օգտագործում են այդ գործիքը՝ աշխարհաքաղաքական մրցակիցներին զսպելու և անցանկալիներին վերացնելու համար։
«Դա հաստատում են Հարավսլավիայի, Իրաքի, Լիբիայի, Սիրիայի, Ուկրաինայի օրինակները»,- հավելել է նախարարը։