ԻՀՊԿ. Հակառակորդներն Իրանի վերաբերյալ սխալ հաշվարկներ են արել

Իրանի դեմ հակառակորդի բոլոր սխալ հաշվարկներն ավարտվել են անհաջողությամբ, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ, դերծովակալ Ալի Ֆադավին, տեղեկացնում է Tasnim-ը։

Կիրակի օրը ելույթ ունենալով միջոցառմանը, դերծովակալ Ալի Ֆադավին նշել է, որ այս սխալ հաշվարկները թշնամուն դրդել են մտածել Իրանի վրա հարձակվելու հնարավորության մասին:

Այդ կապակցությամբ նա ընդգծել է նման թշնամական սխալ հաշվարկները կանխելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Իրանցի գեներալը նշել է, որ «թշնամին սխալմամբ ենթադրել է, որ Թեհրանի հետ հիբրիդային պատերազմը կարող է իրեն հաղթանակ բերել, սակայն նա չի գիտակցել, որ ուժի տարրերը չեն սահմանափակվում ֆիզիկական հագեցվածությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031