Սաակաշվիլին ընդգծել է, որ ողջունում է այն փաստը, որ վարչապետը փոխել է «Միասնական ազգային շարժմանը» ոչնչացնելու իր սովորական կոչը և իր թիմին ու խորհրդարանական ընդդիմությանն առաջարկել է երկխոսել:
Ոչ ոք այդպիսի իրավունք չունի՝ տվյալ հետաքննությանը միջամտելու համար:
Մեր հարաբերությունները հենված են փոխադարձ վստահության, հավատի ու աջակցության վրա:
Կարճաժամկետ հեռանկարում կարող է սկսվել այնպիսի նավերի արտադրությունը, որոնք ունակ կլինեն հետազոտողներին հասցնել Անտարկտիդա:
Երկիրն ընթանում է ճիշտ ուղղությամբ:
Նշվում է, որ այժմ էլ ՄԱԿ-ն է պատրաստվում ստեղծել այդ գործի հետաքննման հանձնաժողով:
Եթե Իրանում որոշեն շարունակել միջուկային ծրագրի ընդլայնումը, ապա Իրանի դեմ կսահմանվեն նոր պատժամիջոցներ, և Իրանը կհայտնվի էլ ավելի խոր մեկուսացման մեջ:
Այս մասին երեկ Twitter-ում գրել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը:
Բաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Թոֆիկ Յաղուբլուին ու Իլգար Մամեդովին երկամսյա նախնական կալանքի տակ թողնելու որոշումը:
Սաակաշվիլիի հակառակորդները այսպես կոչված «ամոթի միջանցք» էին ձևավորել Ազգայն գրադարանի շենքի մոտ, որով պետք է անցներ Սաակաշվիլին:
Դուք ի՞նչ եք կարծում, մենք կարող ենք գնացք նստել Թբիլիսիում և իջնել Սուխումում:
Այդ գումարը նախատեսված է 102 նախագծի սկսման և 11 նախագծի ավարտման համար:
Ադրբեջանի ԱԳՆ-ը չի մեկնաբանում անհեթեթ ու անհիմն հայտարարություններ:
Այս մասին հայտարարել է «Համերաշխություն հանուն հանրային իրավունքի» հասարակական կազմակերպությունը:
Իրանը Եգիպտոս է արտահանել հիմնականում բութան և պրոպան, մեթանոլ, պիստակ, խաղող, խնձոր և մանր ծովախեցգետին:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ կարևոր է տարածաշրջանի, այդ թվում նաև հարևան երկրների համար:
Այս երեկո Սաակաշվիլին տարեկան զեկուցումով, խորհրդարանի փոխարեն, հանդես կգա Ազգային գրադարանում:
Գյուղի բնակիչներն առավոտյան Ստալինի հուշարձանը հայտնաբեել են վարդագույն ներկված վիճակում:
Այս անգամ նրա վրա հարձակվել են սիրիական ընդդիմության համակիրները:
Այն կարող է օգտագործվել թե՛ զինվորականների, թե՛ ոստիկանների կողմից:
Նրանք այդ անսովոր կոչով հանրագիրը ներկայացրել են երկրի խորհրդարանին:
Դրանց մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի հատուկջոկատայինները:
Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում վերանայել ձերբակալված և կալանավորված ցուցարարների գործերը:
Եմենի իշխանությունները հունվարի վերջին Արաբական ծովում կալանել էին տարբեր երկրների դրոշներով երթևեկող մի նավ:
Մի շարք հարցերում մեր հայացքները կարող են չհամընկնել, սակայն դա ոչ մի կերպ չի ազդում էներգետիկ ոլորտում մեր համագործակցության վրա:
Լուկաշևիչը երեկվա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Ստեփանակերտի օդանավակայանի բացման խնդրին՝ ընդգծելով, որ Ռուսաստանը կիսում է այդ հարցում համանախագահների մոտեցումը:
Բռնապետության ժամանկ գործադիր ու դատական իշխանության բոլոր գործառույթները գտնվում են մեկ անձի ձեռքում:
Վրաց-թուրքական սահմանին կատարված լաբորատոր հետազոտությունից հետո պարզվել էր, որ կարտոֆիլը վարակված է սնկային վնասակար հիվանդությամբ:
Ահաբեկչական կազմակերպություններին կամ ահաբեկիչներին ֆինանսավորող անձինք կարող են պատժվել 5-10 տարի ազատազրկմամբ:
Կատարելապես ակնհայտ է, որ քանի դեռ կարգավորված չէ Ղարաբաղյան հակամարտությունը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ առավել ևս Ադրբեջանն իրականում չեն դառնալու իրենց ճակատագրերի անկախ տերերը: