Ուիլյամ Հեյգը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի երկխոսության վերսկսումը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում գտնվող Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան հուսով է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները կստանան մշտական բնույթ՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ.

«Մենք ողջունում ենք ոչ վաղ անցյալում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումը և հուսով ենք, որ այդպիսի հանդիպումները կկրեն մշտական բնույթ»: Նշվում է, որ Հեյգը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031