Բաժիններ՝

Թբիլիսիի քաղաքապետի նկատմամբ ներկայացվել է նոր մեղադրանք

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազությունն այսօր նոր մեղադանք է ներկայացրել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի նկատմամբ՝ կապված Թբիլիսիի զարգացման հիմնադրամի 47 միլիոն լարի (մոտ 28 միլիոն դոլար) կազմող միջոցները վատնելու հետ:

Նշվում է, որ Ուգուլավան քաղաքապետարանի բարձրաստիճան այլ չինովնիկների հետ մշակել է հանցավոր սխեմա՝ ֆինանսավորելու համար տվյալ ժամանակ իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախընտրական ծախսերը՝ կապված 2012 թվականի հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների հետ:

Հետաքննության տվյալներով՝ սխեման բաղկացած է եղել երկու փուլից, որից առաջինը վերաբերում է 2011 թվականի նոյեմբերից մինչև 2012 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածին, իսկ երկրորդը՝ 2012 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսներին:

Հետաքննության տվյալներով՝ առաջին փուլում Թբիլիսիի զարգացման հիմնադրամից ՄԱՇ-ի ակտիվիստներին հատկացվել է 13 միլիոն լարի (մոտ 8 միլիոն դոլար), իսկ երկրորդ փուլում՝ մոտ 34 միլիոն լարի (մոտ 20 միլիոն դոլար):

Ուգուլավային մեղադրանք է ներկայացվել Վրաստանի ՔՕ- 182-րդ հոդվածի 2–րդ և 3-րդ կետերով (ծառայողական դիրքի օգտագործամամբ խոշոր չափի պետական միջոցների վատնում):

Սրանից առաջ էլ Ուգուլավան մեղադրվել էր «Իմեդի» հեռուստաընկերությանը տիրելու մեջ: Հետաքննությունը կարծում է,որ «Իմեդիի» նախկին սեփականատեր Ջոզեֆ Կեյը 2008 թվականին սպառնալիքների պատճառով հարկադրված է եղել վաճառել ընկերությունում իր բաժնեմասը: Թբիլսիի քաղաքապետն այդ գործարքը ֆինանսավորել է կեղծ գործարքի միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս