
Բաքվում մեկնարկել է Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում մեկնարկել է Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը: Նիստում քննարկվում են Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմական ու ռազմա-տեխնիկական, ինչպես նաև կադրերի նախապատրաստման ոլորտներում համագործակցության հարցերը:
Թուրքական պատվիրակության կազմում են ընդգրկվել զինված ուժերի Գլխավոր շտաբի, ՊՆ-ի ու այլ կառույցների ներկայացուցիչները: Պատվիրակությունը գլխավորում է Գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչ, գեներալ-գնդապետ Ալփարսլան Էրդողանը: Նիստը տևելու է երկու օր: Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսությունն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2007 թվականից: