
ԼՂ-ի հարցի կարգավորման լավագույն ուղին նախագահների միջև ուղիղ երկխոսության շարունակումն է. Մորնինգսթար

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավագույն ուղին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև ուղիղ երկխոսության շարունակումն է և հակամարտության վերջնական կարգավորման համար կոնկրետ առաջարկների ու մոտեցումների քննարկումը:
ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համախագահող երկիր, շարունակելու է ձեռնարկել միջնորդական ջանքեր և օգնել հակամարտող կողմերին: Նոյեմբերի սկզբին տեղի ունեցած նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը շատ լավ փաստ է: Բոլոր ցուցիչները մեզ հիմքեր են տալիս ասելու, որ դա եղել է շատ լավ և կառուցողական հանդիպում»: