
Վաղը Բրյուսելում կհանդիպեն Քեթրին Էշթոնն ու Աբբաս Արաղչին

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին և ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը վաղը հանդիպելու են Բրյուսելում:
Ներկայումս Արաղչին գտնվում է Գերմանիայում, ուր և անցկացնում է մի շարք երկկողմ հանդիպումներ: Դեռ հայտնի չէ, թե վաղն Արաղչին ու Էշթոնը կոնկրետ ինչ հարցեր են քննարկելու Բրյուսելում: Նոյեմբերի վերջին Ժնևում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի ու Վեցյակի միջև: