
Թուրքիայում պահանջում են նախարարների հրաժարականը՝ կապված կոռուպցիոն սկանդալում նրանց որդիների ներքաշվելու հետ

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մեկնաբանել է երեկ Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալը, որի շրջանակներում ձերբակալվել է 22 մարդ, այդ թվում նաև երեք նախարարի (ներքին գործերի, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի պահպանման) որդի.
«Մեր կուսակցությունն աջակցում է կոռուպցիոն սկանդալի հետաքննմանը և հանդես է գալու նրանց օգտին, ովքեր պատրաստ են պայքարել իրավախախտների դեմ: Մեր կուսակցությունն ուշադիր հետևելու է հետաքննության անցկացմանը»:
ԺՀԿ փոխնախագահ Գյուրսել Թեքինը հրաժարական տալու կոչով դիմել է այն նախարարներին, որոնց որդիները ներքաշված են կոռուպցիոն սկանդալի մեջ: