Բայրամովը կրկնել է ադրբեջանական կեղծ թեզը, թե խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։
2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Ներքին Հանդի գերեզմանոցը և այլ հատվածներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Բաքվի համար պայմանագրի շուրջ մեր արագ համաձայնեցումն անսպասելի էր. Արսեն Թորոսյան
Բայրամովն ընդգծել է, որ չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները» վերացնելու համար։
Վրաստանի կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև ռազմաֆինանսական համագործակցության մասին» համաձայնագի շրջանակներում թուրքական կողմը Վրաստանի զինված ուժերին է փոխանցել տարբեր զենքեր, այդ թվում՝ KNT-76 և MPT- 55/K տեսակի դիպուկահար հրացաններ։
Աննախադեպ է, որ թուրք հայտնի հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը հարցազրույց վերցնի ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյայից ու դրանից հետո նրան ծաղրի՝ մեջբերելով Ադրբեջանի ղեկավարի արտահայտությունները։
Սա ոչ միայն կվերականգնի տեղահանված հայերի իրավունքները դիվանագիտական օրակարգում, այլև կբացահայտի Ադրբեջանի «խաղաղ վերաինտեգրման» հռետորաբանության դատարկությունը։ Դա կդնի պատասխանատվությունը Բաքվի վրա՝ կամ համագործակցելու, կամ բախվելու աճող միջազգային ճնշման։
Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը, որը նպաստում է երկու երկրների միջև հակամարտության դադարեցմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանի ավելի կայուն և անվտանգ ապագայի առաջ մղմանը:
Գնումները կատարվել են մեկ անձից գնման ընթացակարգի սկզբունքով՝ համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 04-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնման գործընթացի կազմակերպման» կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի ցանկի «10»-րդ կետի։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը քննարկումներ է անցկացրել Ստոկհոլմի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի (SCEEUS) վերլուծաբաններ Ուգո ֆոն Էսենի և Յակոբ Հեդենսկիի հետ։
Մարտի 18-ին Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունեց № 24.4259 որոշումը՝ «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար․ հնարավորություն տալ հայերի վերադարձին»: Այս որոշումը, որը նախապես ընդունվել էր Ազգային խորհրդի՝ Շվեյցարիայի Դաշնային ժողովի ստորին պալատի կողմից, պարտավորեցնում է Շվեյցարիայի կառավարությանը ստեղծել միջազգային ֆորում՝ նպաստելու և ապահովելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնիկ հայերի վերադարձի իրավունքը։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նամակը Սումգայիթի հայության ջարդերի վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթ։ Նամակում, մասնավորապես, նշվում է, որ Սումգայիթում Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված ջարդերը շարունակում են մնալ հայ ժողովրդի պատմության ամենամութ էջերից։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը չի կարող ասել, թե ինչու է Ադրբեջանն անհիմն մեղադրանքներ հնչեցնում Հայաստանի հասցեին։
Առաջինը վերաբերվում է 44-օրյա պատերազմին և դրանից անմիջապես հետո արձանագրված մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, որտեղ նշվում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները:
Որքան լայն են սրանք ցուցադրում իրենց «խաղաղասիրությունը» այդքան կոշտ է Ադրբեջանը այն ուղարկում գրողի ծոցը:
Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» համաձայնեցման մասին հայտարարությամբ փորձում են կեղծ քարոզչություն անել, թե խաղաղություն ենք բերում, սակայն անգամ ՔՊ-ականներն են խոստովանում, որ վատ երազը դեռ առջեւում է։
Ուժային սցենարի, ո՞ր հարցի լուծման։ Հայաստանի Հանրապետության օրակարգում գտնվող ո՞ր հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար։ Նման մեկնաբանություն տեղ կարող էր տալ միայն ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հարցը, որի մասին Հայաստանի Հանրապետությունը հստակ արտահակտվել է, որ այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու խնդիր չի դնում, որովհետև սահմանազատման գործընթացը և հիմա արդեն՝ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստն այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր հնարավորությունները ստեղծել են։
Թե՞ սպասում են, որպեսզի նույն հերթականությամբ էլ դատապարտեն Ադրբեջանի հրահրած հերթական արկածախնդրությունը:
Ադրբեջանը կալանքի մեջ պահվող հայերի համար պետք է ապահովի արդար դատաքննության իրավունքը և բավարար պայմաններ՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների:
Ստամբուլի համալսարանը երկուշաբթի որոշում է կայացրել չեղյալ համարել Իմամօղլուի դիպլոմը երկրի գլխավոր դատախազության համապատասխան հարցումից հետո, ինչը խոչընդոտում է նրա առաջադրումը երկրի նախագահի պաշտոնում:
Թուրքական հեղինակավոր սերիալներից մեկի «Հոյակապ դար» (Muhteşem Yüzyıl) սերիալի գլխավոր դերասանին՝ Հալիթ Էրգենչին, ով մարմնավորել է Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման առաջինի կերպարը կարող են ձերբակալել։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն երկուշաբթի Թեհրանում անցկացված հանդիպմանը կոչ են արել ընդլայնել երկկողմ հարաբերությունները և օգնել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը, հայտնում է Mehr գործակալությունը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փիլիսոփա, կրոնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն է։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը երախտագիտություն է հայտնել Շվեյցարիայի խորհրդարանին․
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին նոր օրինագիծը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իհարկե, դրական է, որ Արթուր Հովհաննիսյանն այլևս չի լսում Նիկոլ Փաշինյանին, դա կարող է իր ընդհանուր ինտելեկտուալ զարգացման վրա դրական ազդեցություն թողնել: Նախագծի տեքստը գրվում է Ադրբեջանում, դա էլ են խոստովանել: Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ երբ հայկական կողմից առաջարկներ են ուղարկվում, ադրբեջանցիները ջնջում են այդ առաջարկները և իրենց հետ են ուղարկում: Այսինքն՝ դեռ չի արձանագրվել մի դեպք, երբ հայկական կողմի մի առաջարկ ընդունված լինի…»:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ին՝ ժամը 16։40-18:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
«Երևանի ավագանու ընտրություններից առաջ Ալիևը սպասեց, որ ընտրությունները կայանան, ապա հայաթափեց Արցախը։ Հիմա փորձելու են նույն ծրագիրը գործարկել. չեմ զարմանա, որ Գյումրու ընտրություններից հետո նոր տեղի ունենա էսկալացիա»,- ասաց Ավետիք Չալաբյանը։