Վրաստանը մեծացրել է գինու արտահանումը Եվրոպա

Վրաստանը 2025 թվականին գինի է արտահանել մոտ 30 եվրոպական երկիր՝ 38.7 միլիոն դոլար ընդհանուր արժեքով, ինչը 7%-ով ավելի է, քան 2024 թվականին: Սա հաղորդել է Վրաստանի գինու ազգային գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ 2025 թվականին Վրաստանից արտահանվել է 11.5 միլիոն լիտր գինի՝ 2%-ով ավելի, քան նախորդ տարի։

Անցած տարի եվրոպական երկրներից վրացական գինու ամենամեծ ծավալը բաժին է ընկել Լեհաստանին՝ 6.8 միլիոն լիտր։ Երկրորդ տեղում Գերմանիան է՝ 1.3 միլիոն լիտր, երրորդում՝ Լատվիան՝ 1.2 միլիոն լիտր։ Լիտվա արտահանվել է 703.5 հազար լիտր, Մեծ Բրիտանիա՝ 327.7 հազար լիտր, Էստոնիա՝ 271 հազար լիտր։

Հատկապես նկատելի է գինու արտահանման աճը Ֆրանսիա, որն այդքան հայտնի է իր գինեգործությամբ։ Այս երկրում վրացական գինու, հատկապես կավե կարաս մեջ պատրաստվածի պահանջարկը մշտապես աճում է․ 2025 թվականին արտահանվել է մոտ 133 հազար լիտր (+63%)։

Գինու ազգային գործակալության գործունեության հիմնական ուղղություններից մեկը վրացական գինու առաջխաղացումն ու ճանաչելիության բարձրացումն է միջազգային շուկաներում։

Վրացական գինու համար Եվրոպայում ռազմավարական շուկաներ են համարվում Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Լեհաստանը, ինչպես նաև սկանդինավյան երկրները:

b24.am

Տեսանյութեր

Լրահոս