Ադրբեջանը Թուրքիայի 2-րդ խոշորագույն գազի մատակարարն է

Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման մարմինը (EPDK) հրապարակել է 2025-ի նոյեմբեր ամսվա էներգակիրների ներմուծման մասին տվյալներ։ Նշյալ ժամանակատվածում ամենաշատ ծավալով բնական գազ Թուրքիա ներմուծվել է Ռուսաստանից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

ՌԴ-ից Թուրքիա բնական գազի ներմուծման ծավալը կազմել է 1 մլրդ 205 մլն խմ։

Արդյունքում ստացվել է, որ Ադրբեջանը մեծացրել է գազի մատակարարումները՝ առաջ անցնելով Իրանից։ Մասնավորապես Ադրբեջանից նոյեմբերին Թուրքիան ներմուծել է 1 մլրդ 36 մլն խմ գազ։ Այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 6.81%-ով ավելի է։ Այդպիսով Ադրբեջանը դարձել է Ռուսաստանից հետո 2-րդ խոշորագույն մատակարարը։

Երրորդ տեղում Իրանն է՝ 888 մլն խմ մետր գազի մատակարարմամբ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 4.08%-ով։

Տեսանյութեր

Լրահոս