Սիրիական հանգուցալուծումն ազդելու է Հայաստանի վրա. թույլ օղակը մենք ենք. Աբրահամ Գասպարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը, խոսեց Սիրիայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ու դրանց զարգացումների՝ Հայաստանի հետ առնչություն ունեցող ելքերի մասին։

Նրա խոսքով՝ Սիրիայի՝ քրդական վերահսկողության տակ գտնվող տարածքներում է գտնվում Սիրիայի համախառն ներքին արդյունքի զգալի մասը՝ 72%-ը։

«Սիրիայի նավթագազային ռեսուրսի 65%-ն այստեղ է։ Գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասն այստեղ է։ Այս տարածքն ունի 850 000 աշակերտ ու ուսանող։ Այստեղից միայն 100 000 զինվոր է դուրս գալիս։ Քրդական գործոնին շատ մեծ ուշադրություն է պետք դարձնել։ Դավթի միջանցքի իրականացման խնդիր կա։ Թուրքիան հենց սրա համար է անհանգիստ։ Թուրքիան լրջորեն անհանգստացած է, և ԱՄՆ–ի հետ առճակատումը գնում է հենց այս տարածաշրջանին տիրելու համար։ Թուրքիային անհրաժեշտ է կազուս բելի՝ պատերազմի առիթ, որովհետև քրդերը Թուրքիայի խայծը կուլ չտվեցին»,- ասաց Աբրահամ Գասպարյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ սիրիական հանգուցալուծումն ազդելու է Հայաստանի վրա. թույլ օղակը մենք ենք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս