Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Թուրքիա

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել 16 երկիր, այդ թվում Թուրքիա. գրում է Ermenihaber.am-ը:

Նշվել է, որ մասնավորապես Մերձավոր Արևելքում հնարավոր ռազմական և քաղաքական լարվածությունը կարող է հանգեցնել թռիչքների խափանումների, օդային տարածքի սահմանափակումների և անկանխատեսելի անվտանգության ռիսկերի։ Հետևաբար կոչ է արվել Բրիտանիայի քաղաքացիներին վերանայել Թուրքիա ուղևորվելու իրենց ծրագրերը: Բացի այդ կոչ է արվել Թուրքիայում արդեն գտնվող քաղաքացիներին ցուցաբերել զգուշություն։

Զգուշացումը հրապարակվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրումից և Իրանի կողմից օդային տարածքի ու չվերթների փակումից կարճ ժամանակ անց: Նշվել է, որ այդ զարգացումները կարող են ազդել Թուրքիայի վրա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Տեսանյութեր

Լրահոս