Թուրքիայի կարճաժամկետ արտաքին պարտքը հասել է 224 մլրդ դոլարի

Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Թուրքիայի կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերին Թուրքիայի կարճաժամկետ արտաքին պարտքը (մնացորդային ժամկետով) կազմել է 224.0 մլրդ դոլար՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով շուրջ 2 մլրդ դոլարով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Միևնույն ժամանակ, սկզբնական մարման ժամկետով հաշվարկված կարճաժամկետ արտաքին պարտքի պաշարը նվազել է 1.3%-ով և կազմել 163.7 մլրդ դոլար։

Տվյալների համաձայն՝ բանկերից գոյացած կարճաժամկետ արտաքին պարտքը փոքր աճ է գրանցել՝ հասնելով 73.8 մլրդ դոլարի, մինչդեռ Կենտրոնական բանկի պարտավորությունները նվազել են մինչև 25.2 մլրդ դոլար։

Արտարժութային կառուցվածքում պարտքի 34.2%-ը դոլարով, 27.2%-ը՝ եվրոյով, 24.0%-ը՝ թուրքական լիրայով է, իսկ 14.6%-ը՝ այլ արժույթներով։ Մնացորդային ժամկետով հաշվարկված պարտքի շրջանակում բանկերի և այլ ոլորտների վարկային ու պարտատոմսային պարտավորությունները կազմել են շուրջ 67.5 մլրդ դոլար։

Տեսանյութեր

Լրահոս