Իրանի իշխանությունները հայտարարել են երկրում կարգուկանոնի վերականգնման մասին

Իրանի իշխանությունները վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերից և անկարգություններից հետո լիովին վերականգնել են կարգուկանոնը երկրում.  ինչպես տեղեկացնում է պետական ​​IRIB հեռուստառադիոընկերությունը, հայտարարել է Իրանի իրավապահպանության ուժերի գլխավոր հրամանատար Ահմադ-Ռեզա Ռադանը։

«Վճռական միջոցառումներին մեր քաղաքացիների մասնակցության, ինչպես նաև զինված ուժերի, անվտանգության և իրավապահ մարմինների գործողությունների շնորհիվ երկրի քաղաքներում լիովին վերականգնվել են անվտանգությունն ու կարգուկանոնը»,- նշել է նա։

Ահմադ-Ռեզա Ռադանը նաև տեղեկացրել է, որ իրավապահ մարմինները կշարունակեն իրենց աշխատանքը մինչև անկարգություններին մասնակցած բոլոր անձանց բացահայտումը և ձերբակալումը։ Բողոքի ցույցերը Իրանում սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ ազգային արժույթի արժեզրկման պատճառով, սակայն հետագայում վերաճել էին անկարգությունների և իշխանությունների դեմ բողոքի ցույցերի։

Տեսանյութեր

Լրահոս