Բաժիններ՝

«Թուրքիան արդեն օրինակելի երկիր է ավիացիայում». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ավիացիայի ոլորտում վերածվել է համաշխարհային կենտրոնի՝ ընդգծելով, որ երկիրը չորսժամյա թռիչքի շառավղով գտնվում է 67 երկրի կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանն այս մասին հայտնել է Անկարայի Էսենբողա օդանավակայանի 3-րդ թռիչքուղու, նոր կառավարման աշտարակի և հարակից ենթակառուցվածքների բացման արարողության ժամանակ։ Նրա խոսքով՝ այժմ Թուրքիայում գործող օդանավակայանների թիվը հասել է 58-ի, իսկ տարվա ընթացքում սպասարկվող ուղևորների թիվը գերազանցել է 247 միլիոնը։

Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ իրականացված նախագծերի շնորհիվ «Թուրքիան արդեն ոչ թե օրինակ վերցնող, այլ օրինակելի երկիր է» ավիացիոն ոլորտում։

Նա հավելել է, որ 2002-ին գործող օդանավակայանների թիվը կազմել է 26, մինչդեռ այսօր այն գրեթե կրկնապատկվել է: Էրդողանի խոսքով՝ միջազգային չվերթների աշխարհագրությունը ևս զգալիորեն ընդլայնվել է․ եթե նախկինում Թուրքիան թռիչքներ էր իրականացնում 50 երկրում 60 ուղղությամբ, ապա այժմ ուղղությունների թիվը հասել է 156-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս