Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հանդիպել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ, այս մասին ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին /ՌԴ/, Պիեռ Անդրիոյին /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքին /ԱՄՆ/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող անձանց:
«Վերջին տարիներին որևէ արդյունք չկա, իսկ Ուորլիքն ու ամերիկյան կողմն ավելին են սպասում դիվանագիտությունից, ինչը ողորմելի վիճակում է: Սա կարելի է դիտարկել յուրօրինակ ճնշում նախագահների նկատմամբ. «Բավական է խոսել, պետք է գործել»»:
Ինչպե՞ս կանդրադառնա այս ամենը հայ-վրացական հարաբերությունների վրա. վերջին օրերին Վերին Լարսի անցակետերում առաջացած խնդիրները կարո՞ղ են կապված լինել Վրաստանի ներքին զարգացումների հետ (ի դեպ, վերջին խցանման մեջ հայտնված հայերը պատմել են, որ իրենց նկատմամբ վերաբերմունքը ընդգծված բացասական է եղել ու նրանց, կարծես թե, որքան հնարավոր է՝ փորձել են երկար սպասեցնել):
Հոկտեմբերի 31-ին Թբիլիսիում հանդիսավորությամբ կվերաբացվի վերականգնված Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարը (Բերդի Մեծ եկեղեցին):
Թուրքիայում հայտնի քուրդ երգիչ Սելիմ Սերհեդը սպանվել է հենց բեմի վրա՝ քրդական երգ կատարելու համար:
Բաքվում որդին բռնաբարել է մորը, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին:
Քաղաքակիրթ հասարակությունների համար ազգայնականությունն իր ծայրահեղ և բացասական դրսևորումներով ամենաքննադատվող գաղափարախոսություններից է, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո:
Ադրբեջանը հնարավոր է համարում անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, սակայն դրանից առաջ հարկավոր է վերլուծել, թե ինչ դրական և բացասական կողմեր կունենա անդամակցությունից երկիրը:
Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանում անհետացել է «Ադրբեջանական եվրոպական շարժման» ղեկավար, Նարիմանովյան թիվ 19 ընտրական շրջանում պատգամավորության թեկնածու առաջադրված Ռամին Հաջիլին, հայտնում է Turan գործակալությունը՝ հղում կատարելով նրա կնոջը՝ Այսել Ալիզադեն:
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Հոկտեմբերի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրյոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Միանշանակ հայտարարում եմ, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չեն կարող կարգավորվել մեր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հաշվին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Թբիլիսիի «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում մեկնարկած Հարավային Կովկասի անվտանգության III ֆորումում:
Ես չեմ կանխատեսում, որ պատերազմ կսկսվի, ես ասում եմ, որ սա կարող է դիտարկվել՝ որպես սադրանք, և կարող է հանգեցնել լարվածության աճի մի ժամանակահատվածում, երբ լարվածություններն ու բռնությունները շատ են:
Թբիլիսիում իր աշխատանքն է սկսում Հարավային Կովկասի անվտանգության III ֆորումն ու անվտանգության համաժողովը, որը կբացի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
«Մենք չենք ակնկալում, որ սեղանի շուրջ կողմերը սկսեն ամենադժվար հարցերից, բայց կան բազմաթիվ ուղղություններ, որոնքց շուրջ կողմերը համաձայնություն ունեն, ինչո՞ւ չենք սկսում դրանից, ինչո՞ւ չենք վարում բանակցություններ, որոնք այլ հակամարտությունների դեպքում լինում են, ինչո՞ւ ՀՀ-ն ու Ադրբեջանը չեն ընդունում շվեյցարացիների առաջարկը»:
Դիարբեքիրում հրաձգություն է տեղի ունեցել ԴԱԻՇ-ի զինյալների ու ոստիկանության միջև, կան զոհեր
Ադրբեջանի Թովուզի շրջանում վաղ առավոտյան երկրաշարժ է գրանցվել։
«Հակամարտող կողմերը պետք է անցնեն համակարգային բանակցությունների»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարած այցին:
Երկիր մոլորակում առաջին անգամ կանգնեցվել է Իմպերիալ բանակի գերագույն հրամատանար Դարտ Վեյդերի արձանը: Արձանը գտնվում է Օդեսայում:
Սիրիայի նախագահին աջակցություն են հայտնում ինչպես՝ սիրիացի զինվորականները, այնպես էլ՝ նրանց ընտանիքները:
«Ռուսաստանի ներգրավվածությունը սիրիական հակամարտությանը զգալիորեն թուլացնում է Թուրքիայի դիրքերը Սիրիայում, ինչը շատ կարևոր իրողություն է: Բացի այդ՝ Ռուսաստանի հիմնական միջամտությունը Սիրիայի հյուսիս-արևմտյան և հյուսիային շրջաններում է, որտեղ սիրիահայ համայնքն ունի բավականաչափ առարկայական ներկայություն: Բավական լուրջ երաշխիքներ են ստեղծվում սիրիահայ համայնքի անվտանգության համար»:
Ծանր օրեր են Վրաստանում, մեզ նորից փորձում են ճահիճը քաշել, որտեղից դուրս ենք եկել, սակայն ոչ ոք չի կարող ազգի մեջ սպանել սերը խոսքի ազատության հանդեպ: Մենք կհաղթահարենք բոլոր խոչընդոտները: «Ռուսթավի-2»-ը կլինի ազատ, ու Վրաստանն էլ կլինի ազատ:
Ռուսթավիի իրավապահները ձերբակալել են հանցավոր խմբի, որի անդամները մեղադրվում են մարդկանց ազատությունից ապօրինաբար զրկելու մեջ:
Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն ևս մեկ անգամ հայտարարում է, որ Վրաստանը ապագայում ևս մտադիր է շարունակել համագործակցությունը Ադրբեջանի ու SOCAR ընկերության հետ:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին առաջարկում է խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլիին ու երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հանդիպել իր հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Այդ մասին Մարգվելաշվիլին հայտնել է լրագրողներին:
Ռիխտերի սանդղակով 3,9 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել երեկ Իզմիր քաղաքում՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում, հայտնում է թուրքական Milliyet թերթը:
Թուրք -սիրիական սահմանի մերձակայքում հայ ընտանիքի գնդակոծության մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել: Հոկտեմբերի 22-ին թուրք-սիրիական սահմանի մերձակայքում Ղամիշլի ավանի բնակիչներ Ավետիսյանների ընտանիքը հայտնվել է դիպուկահարների թիրախում:
«Ռուսթավի-2» հեռուստաընկերության գործով դատական հետաքննությունը Թբիլիսիի դատարանում կշարունակվի հոկտեմբերի 26-ին: Նիստը նշանակված է ժ. 10:00-ին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խորհրդատվություններ է անցկացնում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հանդիպումն սկսվել է Վրաստանի նախագահի նստավայրում քիչ առաջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
SOCAR (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) ընկերությունը գազատար է կառուցել Արևելյան Վրաստանում: Նոր գազատարը բացել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն SOCAR Georgia-ի ներկայացուցիչների հետ Մանավի գյուղում: