![](/banners/BeFunky-design.jpg)
Արծրուն Հովհաննիսյանը չբացառեց նոր տարածքների գրավման փաստը
![](https://168.am/wp-content/uploads/2020/09/l-1.jpg)
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի խոստացած լավ լուրը, ամենայն հավանականությամբ, վերաբերում էր վերջին խոցված ուղղաթիռին, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում: Լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Կարող է լինել նաև մարտական գործողությունների ընթացքում այս կամ այն հաջողությունը, բայց միշտ չէ, որ ցանկացած պահի կարող ենք իրավիճակը ճիշտ ներկայացնել, որովհետև շատ արագ զարգացող պրոցեսներ են, և երբեմն պետք չէ հենց այդ պահին արձանագրել: Այսինքն, թողնում ենք ավարտվի, հասունանա, նոր հայտնենք»,- նշեց նա:
Արծրուն Հովհաննիսյանը չբացառեց հայկական ուժերի կողմից նոր տարածքների, բնակավայրերի գրավումը:
«Ոչինչ չեմ բացառում, բայց ևս մեկ անգամ կրկնեմ՝ մեր զինված ուժերը, լիովին մարտունակ լինելով և հակառակորդին զրկելով հարձակումների թափից, միշտ չէ, որ վարում են միայն պաշտպանական մարտեր: Տարօրինակ կլիներ, որ վարեին միայն պաշտպանական մարտեր»,- նշեց նա: