Ստամբուլի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում 39 կասկածյալի ձերբակալելու որոշում է ընդունել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին մերձավորարևելյան տարածաշրջանը կրակի մեջ գցելու հարցում:
Պաշտոնական Անկարան խիստ բացասական է արձագանքել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը:
Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննիչների խումբը ձերբակալել է Թուրքիայի մի քաղաքացու, որը ավտոմեքենայի թաքստարանով փորձել է 129 օդամղիչատրճանակ անցկացնել Վրաստան:
Նոյեմբերի 30-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է մարիխուանա կիրառելու ապաքրեականացմանը վերաբերող բողոքի հայցը: Դատարանը հակասահմանադրական է ճանաչել մարիխուանայի օգտագործման համար քրեական պատասխանատվության ենթարելու պրակտիկան:
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) գերմանացի կին պատգամավոր Միկելլե Մունտեֆերինգը խոսել է Թուրքիայում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին: Ըստ թուրքական «T24.com.tr» լրատվամիջոցի՝ պատգամավորը նշել է, որ տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Թուրքիան գնալով հեռանում է Եվրոպայից:
2017թ. նոյեմբերի 1-ի դրությամբ Թուրքիայի քրեակատարողական հիմնարկներում օտար քաղաքացիություն ունեցող 169 անչափահաս է գտնվում: Թուրքական «Birgün.net» կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի արդարադատության նախարարության հրապարակած տվյալներից:
«Փորձ է արվում ցույց տալ, որ Իրանը մոտիկից հետևում է իրավիճակին, նկատում է ամեն բան և աչք չի փակում: Բարձրաձայնվում է ռուսական զենքի գործարքների մասին, նշվում դրանց անթույլատրելիության մասին, սա պատահական է, իհարկե ոչ»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 14 տարի առաջ իշխանության եկավ որպես բարեպաշտ մահմեդական՝ հայտարարելով, որ մտադիր է կոռուպցիան արմատախիլ անել թուրքական քաղաքականությունից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր խզել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները, եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչի որպես Իսրայելի մայրաքաղաք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միացյալ Նահանգների կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մտադրության և դրա հետևանքների մասին հեռախոսազրույցներ է ունեցել Մալազիայի վարչապետի, Թունիսի և Իրանի նախագահների հետ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ղեկավարության կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հանգամանքը կարող է քաոս առաջացնել տարածաշրջանում:
«Շատ հարմար զանգված է, հեշտ է հրապուրվում, հեշտ է վաճառվում, չունի գաղափարախոսություն, իսկ եղածն էլ՝ ֆանտաստիկ է։ Քրդական իդեոլոգիան իր ապերասանությամբ նույնիսկ պանթյուրքիստական ամենասանձարձակ իդեոլոգիաներից այն կողմ է գնում»:
«Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակն ինքնին ժխտում են Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունները, թե իրենք իրական ժողովրդավարներ են»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական դատական հայցն է ներկայացրել ընդդեմ երկրի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի:
Անկարայի նահանգապետարանն արգելել է դեկտեմբերի 6-7-ը տարբեր ակցիաների կազմակերպումը՝ ի աջակցություն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավարների և պատգամավորների, ում դեմ դատական գործերի լսումները մեկնարկում են այդ օրերին:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը դեկտեմբերի 6-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։
Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ դեկտեմբերի 5-ի գիշերը հատուկ գործողություն է իրականացրել:
«Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կայծակի հարվածի հետևանքով ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել:
2017 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր Թուրքիա է ժամանել Վրաստանի 2,1 մլն քաղաքացի:
«Եթե մի կողմ դնենք Վիեննան, կան այդ համաձայնագրերը, շատ ավելի վաղուց, պետք է պարտադրել իրականացնել այն, ինչ նախատեսված է դրանցով: Միջնորդները կարող են դա անել»:
«Կարծում եմ, եթե «second track»-ը չօգնի, ապա բացարձակ չի խանգարելու։ Թուրքիան այսօր լուրջ խնդիր ունի՝ իր գրեթե բոլոր հարևանների հետ ունի շատ բարդ ու վատ հարաբերություններ»։
Թուրքիան պետք է անցում կատարի ոսկով արտահայտված դրամական միավորի: Այս տեսակետն է հայտնել անվանի ամերիկացի տնտեսագետ, ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի համալսարանի պրոֆեսոր Սթիվ Հանքեն՝ հիշեցնելով, որ 2008թ. հետո թուրքական լիրան շարունակաբար արժեզրկվում է:
Ադրբեջանը 2017 թվականի երկրորդ կիսամյակում Վրաստանում 127 միլիոն դոլարի ներդրում է արել, այդպիսով Վրաստանում դառնալով համար 1 ներդրող: Ադրբեջանի քաղաքացիները, այլ շրջաններից բացի, անշարժ գույք են գնում և բիզնես գործունեությամբ զբաղվում նաև Աջարիայում:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը դեկտեմբերի 6-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։
Թուրքիայում 2017-ին գրանցվել է գնաճի (ինֆլյացիա) ամենաբաձր ցուցանիշը վերջին 9 տարվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler կայքը՝ մեջբերելով Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Փարիզում Թուրքիայի նախկին դեսպան Հաքքը Աքիլի վրա հյութ լցրած ֆրանսահայ ուսանողները դատապարտվել են պայմանական ազատազրկման:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նիստի ժամանակ խոսել է հարևան երկրների հետ առկա հարաբերությունների մասին։ Ինչպես փոխանցում է թուրքական «Mynet» կայքը, Էրդողանը նաև անդրադարձել է Հայաստանին։