«Պատմություն չիմացող, դիվանագիտությունից շատ հեռու հոդվածագիրը, ուղղակի չի պատկերացնում, թե ի՛նչ վտանգավոր առաջարկով է հանդես գալիս»․ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիան՝ ակտիվ բանակցային կո՞ղմ․․․
Հայաստանի վարչապետի ընտանիքին պատկանող «ՀԺ» թերթում անանուն հոդված է լույս տեսել, որտեղ «անհայտ» հեղինակն իր գեղցի շուստրիությունն առաջ տանելով առաջարկում է Բաքվի փոխարեն Անկարային դարձնել Արցախյան հարցի բանակցային ակտիվ մասնակից…

Պատմություն չիմացող, դիվանագիտությունից շատ հեռու հոդվածագիրը, ուղղակի չի պատկերացնում, թե ի՛նչ վտանգավոր առաջարկով է հանդես գալիս, ու թե ի՛նչ հետևանքներ կարող է այդ ամենն ունենալ հայկական կողմերի համար…

Ընդհակառակը, հիմա Երևանը պետք է պահանջի, որ Անկարան՝ որպես հակամարտող կողմերից մեկի դաշնակից դուրս շպրտվի որպես միջնորդ Մինսկի խմբից, այլ ոչ թե մեր հրավերով դառնա բակակցային գործընթացի ակտիվ մասնակից, որի մասին թուրքերը վաղուց են երազում…»։

https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/750526259125722

Տեսանյութեր

Լրահոս