«Այլևս ոչ մեկի մոտ կասկած չկա, որ Ադրբեջանը և Թուրքիան կիրառել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին». Արծրուն Հովհաննիսյան

Հետախուզական և հարվածային ԱԹՍ-ների գործունեությունը կա Վարդենիսի և ոչ միայն այդ ուղղությամբ, բայց ակտիվ մարտական գործողություններ ՀՀ սահմանի կոնկրետ այդ հատվածում չկան: Ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սիրիացի զինյալների մասնակցության խնդրին՝ նա նշեց, որ այն աշխատանքը, որն արձանագրվել է միջազգային մակարդակում, և ոչ միայն՝ մեդիայի մակարդակով, քանի որ եղել են համապատասխան արձագանքներ առաջատար պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից, բնականաբար, մեր դիվանագիտական, տեղեկատվական գործողությունների փայլուն աշխատանքի արդյունք է:

«Այլևս ոչ մեկի մոտ կասկած չկա, որ Ադրբեջանը և Թուրքիան կիրառել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին, այդ ապացույցները ներկայացված են և ներկայացվում են: Սա ոչ մեկի մոտ այլևս կասկած չի հարուցում, բացի բուն կիրառողներից, որոնք համառորեն փորձել են և փորձելու են թաքցնել»,- ասաց նա և նշեց, որ այս պահին չի կարող ասել՝ քանի հազար մարդ է օգտագործվել, բայց ժամանակի խնդիր է, և բարդ չէ ճշտելը:

 

Տեսանյութեր

Լրահոս