Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ այսօր կշարունակի բանակցությունները իր ռուս և իրանցի գործընկերների՝ Սերգեյ Լավրովի ու Մուհամմեդ Զարիֆի հետ Հալեպի իրավիճակի վերաբերյալ։
Ադրբեջանի APA գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությանը, հայտնում է, որ 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի բնակչության թիվն ավելացել է 88 200 մարդով կամ 0,9%-ով։
2017 թվականի ապրիլից Վրաստանի քաղաքացիները կկարողանան Եվրոպա մեկնել առանց վիզայի, հայտարարել է Վրաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Անդրես Մամիկինսը։ Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։
Նախօրեին սիրիական բանակն իր վերահսկողությունը սահմանեց արևելյան Հալեպի նկատմամբ արյունալի գրոհից հետո՝ ընդդիմությանը դուրս մղելով զբաղեցրած թաղամասերից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշի հետ հեռախոսազրույցում կոչ է արել հրավիրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստ՝ Հալեպի հարցի քննարկման նպատակով։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Էրդողանի աշխատակազմում իր աղբյուրին։
Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից հաղորդել են, որ Թբիլիսիում բանկ է թալանվել, որի գողությանը մասնակցել է ընդամենը 1 մարդ։
Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» օպերացիայի շրջանակում ոչնչացրել են ահաբեկիչների 84 օբյեկտ Սիրիայի հյուսիսում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
ՄԱԿ-ը «ներգրավված չէ» արևելյան Հալեպից զինյալների և խաղաղ բնակիչների տարհանման պլաններին, սակայն օգնելու պատրաստակամություն է հայտնում, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի կոորդինացման վարչությանը։
Այս տարվա ապրիլին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ռազմական գործողությունները հանգեցրին մեծ թվով զոհերի և ցույց տվեցին այն, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում։
Սիրիական բանակն այսօր հետ է մղել գրոհայինների հարձակումները և շարունակել ազատագրել մնացած արևելյան շրջանների ազատագրման գործողությունը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին։
Վրաստանի ազգային արժույթի՝ լարիի փոխարժեքը հասել է նոր պատմական նվազագույն մակարդակի։
Սիրիացի ապստամբները մեղադրում են Դամասկոսին հավատարիմ սիրիական խմբավորումներին նրանում, որ նրանք խոչընդոտում են արևելյան Հալեպից մարդկանց տարհանմանը։ Գերմանացի փորձագետները մեղադրում են Արևմուտքին նրանում, որ Սիրիայի հակամարտությանը չափազանց ուշ են արձագանքել, գրում է DW պարբերականը։
Իսրայելի և Ադրբեջանի կապերը համակեցության ակնառու օրինակ են։ Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Անկարա քաղաքում անցկացվում է թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 9-րդ նիստը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։
Կահիրեի ուղղափառ եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը, հայտնում է Reuters-ը։
Արեւելյան Հալեպում պատսպարված ապստամբները պիտի վայր դնեն զենքը ու հեռանան քաղաքից՝ խուսափելու համար լուրջ հետեւանքներից, ասել է Սիրիայի բանակի մամլո ծառայության ղեկավարը։
Ռուսաստանն ու Թուրքիան ունեն ընդհանուր գաղափարներ սիրիական կարգավորման հարցում։ Դա երկրի տարածքային ու քաղաքական ամբողջականությունն է։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ դեկտեմբերի 13-ին Բաքվում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը կողմերը քննարկել են նաև ռազմական համագործակցության հարցեր։
Մենք չենք պլանավորում շտապ այց կատարել տարածաշրջան։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը վերականգնել է վերահսկողությունն արևելյան Հալեպի նկատմամբ, հայտնում է Interfax-ը։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել RT հեռուստաալիքին, որտեղ հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները գրոհել են Պալմիրան՝ ի պատասխան Հալեպում սիրիական զորքերի առաջխաղացման։
Թուրքիայում ձերբակալվել է հայտնի թուրք լրագրող Հյուսնյու Մահալլին, ով մեղադրվում է պետական այրերին սոցիալական ցանցի միջոցով վիրավորելու մեջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի Դիարբեքիրի և Բաթմանի հանրապետական դատախազությունների կողմից տարվող հետաքննությունների շրջանակում դեկտեմբերի 12-ին ձերբակալված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երկու պատգամավորները կալանավորվել են: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Սիրիական կառավարական զորքերը ու նրանց կողմից կռվող իրաքցի աշխարհազորայինները ներխուժում են Հալեպում խաղաղ բնակիչների տները, սպանում են նրանց, հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը։
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի փակ հանդիպումից հետո տեղի է ունեցել ադրբեջանա-իսրայելական փաստաթղթերի ստորագրման արարողություն, հայտնում է APA գործակալությունը։
Մոտ ժամանակներս կարող է տեղի ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Այս մասին, ինչպես հայտնում է moscow-baku.ru-ն, հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
Կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ադրբեջանն ու Ղազախստանը կարևոր և մեծ երկրներ են մուսուլմանական աշխարհում։ Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, մինչ Բաքու ուղևորվելը՝ Թել Ավիվի օդանավակայանում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվա այցելելու հրավերը, հայտնում է RIA Novosti-ն։
Թուրքիայի խորհրդարանում դեկտեմբերի 12-ին կայացած նիստի ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունների պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։