«Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ երբևէ չեմ մեկնաբանել որևէ պետության գերատեսչության հայտարարություն, բայց քանի որ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը վերաբերում է լրագրողներին և զինված բախումների պայմաններում Արցախում աշխատանքին, հարկ եմ համարում անպայման անդրադառնալ. Նախ՝ այդ հայտարարությունը բացարձակ անընդունելի է միջազգային պահանջների տեսանկյունից, կոպիտ խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, փորձ է պատասխանատվությունը վերափոխել Ադրբեջանի կողմից կատարվող գործողություններից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի հինգերորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, Արցախում ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնող լրագրողների։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված այս ռազմական ագրեսիան տարբերվում է նրանով, որ թշնամին դիտավորյալ թիրախավորում է քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները` դրանով պատճառելով մարդկային և նյութական կորուստներ։
«Մեր թշնամին հերթական անգամ ցույց տվեց, որ իր համար չկան կարմիր գծեր, չկան արժեքներ, չկան սրբություններ, գրված ու չգրված օրենքներ». այսօր Արցախում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը և օտարազգի, ինչպես նաև հայ լրագրողներին հրետակոծելու դեպքերին:
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական արտաքին քաղաքականության գերատեսչության աղբյուրին:
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նոր տեղեկություններ է հաղորդում․ ՈՒՂԻՂ
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասուլիսը` ՈՒՂԻՂ
Ադրբեջանական անօդաչուի խոցումը
Հոկտեմբերի 1-ին կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը: ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նշվում է.
Ամերիկայի Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հաստատել է, որ ճիշտ են այն տեղեկությունները, որ Թուրքիայի կողմից 100-ավոր սիրիացի վարձկաններ են տեղափոխվել Ադրբեջան:
Կարեն Բեքարյանը՝ սահմանին ծավալվող դեպքերի մասին․ ՈՒՂԻՂ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի հարվածները որևէ արդարացում չունեն:
Ադրբեջանի կողմից Արցախում սանձաձերծած պատերազմի վերաբերյալ հայտարարություն են տարածել Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը կոչ անելով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններն առանց նախապայմանների: Այս մասին տեղեկացնում է tass.ru-ն:
Ադրբեջանը 40 գրադ է կրակել իմ ու կոլեգաներիս ուղղությամբ: Հայտնվել էինք շրջափակման մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ավետիս Հարությունյանը, ով մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել մի շարք այլ լրագրողների հետ միասին:
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն Ադրբեջանի ագրեսիան հայկական կողմի ուղղությամբ որակում է միջազգային իրավունքին հակասող, նկատում, որ այն խրախուսվում է Անկարայի աջակցության խոստումներով: Պատգամավորը համոզված է՝ Թուրքիայի ռազմական և տնտեսական գործընկերները պետք է զսպեն Էրդողանին, միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ անհապաղ դադարեցնելու պատերազմը:
Իրանում կորոնավիրուսով ախտահարման դեպքերի քանակը մեկ օրում ավելացել է 3 820-ով, դա առավելագույն ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր:
Ամենաթարմ լուրերը Բրյուսելից իմ գործընկեր, ԵԽ պատգամավոր Շարլի Վեյմերսի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արմեն Աշոտյանը՝ տեղեկացնելով, որ
168 TV ԼՐԱՀՈՍ
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հպարտանում եմ իմ ազգով։ Ողջ աշխարհով ոտքի եննկանգնել։ Բոլորը օգնում են՝ փոքրից մինչև մեծ»։
Ֆելգենգաուերն ասաց, որ վերջին միտումները հակամարտության գոտու և դրա կարգավորման շուրջ չափազանց ակնհայտ են, Թուրքիան ցանկանում է դրանց մասնակցել բոլոր ոլորտներում, իրացնելով այս տարածաշրջանում իր հավակնությունները։ Ռուսաստանի կողմից բանակցելը Թուրքիայի հետ այս հարցով, ըստ նրա, կնշանակի՝ Անդրկովկասում Թուրքիայի ներկայության ճանաչում, ինչը Ռուսաստանը միանշանակ չի ցանկանում անել, այդ պատճառով մերժում է Թուրքիայի հետ բանակցելու առաջարկները և փորձում աշխատանքներ տանել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։
«Մենք ունենք այդ տեղեկությունները, դրանք մեր ձեռքի տակ են», – ասել է նա հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանն ունի իր սեփական տվյալները Ղարաբաղյան հակամարտության գոտի վարձկաններին տեղափոխելու վերաբերյալ:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական «Խուրալ» հեռուստատեսության ուղիղ եթերում լրագրող Ավազ Զեյնալլին մի քանի րոպե առաջ հաստատեց այն տեղեկությունը, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքում Բաքվի բռնապետի «զորակոչի մասին հրամանը խափանում են՝ հետն էլ դիմելով սադրանքների»»:
Հայկական ուղղությամբ թուրքական և ադրբեջանական համատեղ հարձակումների ֆոնին Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամները ջանում են օրենսդրական նախաձեռնություններով և Կոնգրեսի նամակներով հստակ փոփոխություններ կատարել, որոնք կկտրեն ԱՄՆ ռազմական օգնությունը Ալիևի ռեժիմին և պատժամիջոցներ կկիրառեն Թուրքիայի նախագահ Էրդողանի նկատմամբ՝ համաշխարհային համաճարակի ֆոնին տարածաշրջանային պատերազմի ռիսկ ստեղծելու համար:
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն հեռախազրույց են անցկացրել, որում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Սիրիայի հյուսիսային հատվածից զինյալների զանգվածային հավաքագրման ու նրանց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտի ուղղորդելու մասին լրատվամիջոցների տեղեկությունները մտահոգություն են առաջացնում:
Այժմ առաջնագծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են հրետանային մարտեր: Ռազմաճակատում նախաձեռնությունը հայկական զինված ուժերի ձեռքում է․ հակառակորդի կրակակետերը ճնշվում են:
Երրորդ երկրների ցանկացած ռազմատենչ հայտարարություններ և գործողություններ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ կարող են հանգեցնել իրավիճակի ապակայունացման Հարավային Կովկասում:
Թուրքիայի իշխանությունները գոհ են ռուսական Բե-200 ամֆիբիա-ինքնաթիռի աշխատանքից Անթալիայի շրջանում անտառային հրդեհները մարելիս, անձնակազմը վտանգավոր գործողություններ չի կատարել:
Ֆրանիսական «Le Monde» պարբերականի լրագրողներն ու նրանց ուղեկցող անձնակազմը Արցախի Մարտունի քաղաքում հրետակոծության է ենթարկվել։ Լրագրողներին Արցախում ուղեկցող, անկախ լրագրող Հերմինե Վիրաբյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել է, որ լրագրողների խմբին ուղեցող Մարտունի քաղաքի բնակիչը հրետակոծության ժամանակ զոհվել է, լրագրողները վիրավորվել են։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում հերթական անգամ ոչ ադեկվատ ու ցինիկ հայտարարություններով է հանդես եկել Հայաստանի հասցեին։