«Երևանն է տարածաշրջանի խաղաղության ու կայունության ամենամեծ խոչընդոտը». Թուրքիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները պաշտոնապես հայտարարել են՝ շարունակելու է աջակցել Ադրբեջանին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել «տարածքային ամբողջականությունն ու ժողովրդին պաշտպանող» Ադրբեջանին։

Նա դարձյալ պնդել է, թե «Երևանն է տարածաշրջանի խաղաղության ու կայունության ամենամեծ խոչընդոտը»։

Արցախի հակամարտության կարգավորմանն անդրադարձել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա միջազգային հանրության՝ մասնավորապես Ֆրանսիայի և Ռուսաստանի կոչերը միակողմանի է որակել՝ պնդելով, թե իրենք շարունակելու են աջակցել Ադրբեջանին նաև դիվանագիտական հարթակներում։

«Դաշտում, թե բանակցային սեղանին, մենք Ադրբեջանի հետ ենք»,-ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031