«Ուղիղ բանակցություններ միջազգային ահաբեկչության կենտրոն հռչակված Թուրքիայի հե՞տ, դուք լո՞ւրջ եք խոսում»․ Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» թերթի «Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը» վերտառությամբ վերլուծականը՝ գրելով․

«Ուղիղ բանակցություններ միջազգային ահաբեկչության կենտրոն հռչակված Թուրքիայի հե՞տ, դուք լո՞ւրջ եք խոսում:
Թուրքիային պաշտոնապես հրավիրում ենք Հարավային Կովկա՞ս և դարձնում ենք Հայաստանի և տարածաշրջանի ճակատագրի որոշո՞ղ, դուք լո՞ւրջ եք խոսում:

Կտրականապես դեմ եմ Արցախի հարցով Թուրքիայի հետ որևէ հարցի քննարկմանը և բոլոր հասանելի միջոցներով պայքարելու եմ այդ որոշման դեմ:
Նույնիսկ չփորձեք չմտածել դրա մասին․․․»։

https://www.facebook.com/aghazinyan/posts/10213813924462492

Տեսանյութեր

Լրահոս